ԱԺ պատգամավորը հրապարակել է ԶՈՒ-ում տեղի ունեցած մահվան դեպքերի սխալ թիվ․ ՊՆ խոսնակ
Այսօր ՀՀ Ազգային ժողովում պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը հրապարակել է զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպքերի սխալ և խեղաթյուրված, ուռճացված թիվ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը։
«Պատգամավորին կոչ ենք անում զերծ մնալ բանակում տեղի ունեցած և բանակում տեղի չունեցած (ծառայության հետ կապ չունեցող) մահվան դեպքերի մանիպուլյատիվ հանրայնացումից»: