Նազելի Բաղդասարյանն ընտրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
ՀՀ Ազգային ժողովի աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանն ընտրվել է ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Ընտրությունը տեղի է ունեցել Թուրքﬔնստանում անցկացվող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ﬕջոցառուﬓերի շրջանակում։
Շնորհակալություն հայտնելով գործընկերներին ցուցաբերած վստահության համար՝ Նազելի Բաղդասարյանը կարևորել է ﬕջխորհրդարանական համագործակցության զարգացումը, իրավական երկխոսության ամրապնդումն ու օրենսդրական լավագույն փորձի փոխանակումը։