Ինչքան էլ փորձեն խեղաթյուրել, լռեցնել կամ մոռացության տալ նրա անցած ուղին, նրա պատմությունը շարունակելու է ապրել և սերնդեսերունդ փոխանցվել․ Մանվել Գրիգորյանի դուստրը՝ հոր մասին (տեսանյութ)
Այսօր հորս՝ Մանվել Գրիգորյանի մահվան տարելիցն է։ Այս մասին ֆեյսսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութին կից գրել է Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի դուստրը՝ Այծեմնիկ Գրիգորյանը։
«Մանվել Գրիգորյանը միայն անցյալի անուն չէ։ Նա կա՛ ու կլինի իր անցած մարտական ճանապարհով, հայրենիքին նվիրած տարիներով ու թողած գործերով։
Ինչքան էլ փորձեն խեղաթյուրել, լռեցնել կամ մոռացության տալ նրա անցած ուղին, նրա պատմությունը շարունակելու է ապրել և սերնդեսերունդ փոխանցվել։
Եկեք նրան հիշենք իր անցած ճանապարհով, իր պատմություններով ու ժպիտը դեմքին»։