Կյանքից հեռացել է գրականագետ, թարգմանիչ Մարինե Մարինոսյանը
Հայաստանի թատերական գործիչների միությունը տեղեկացնում է.
Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է գրկանագետ, թարգմանիչ Մարինե Մարինոսյանը։ Նա երկար տարիներ աշխատել է Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում՝ որպես գրական մասի վարիչ, ինչպես նաև դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ իր գիտելիքներն ու փորձը փոխանցելով բազմաթիվ սերունդների։
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Մարինե Մարինոսյանի հարազատներին և գործընկերներին։
Մ. Մարինոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 19-ին, ժամը 18:00-ից 20:00-ը։ Հասցե՝ Նուբարաշեն 46։
Հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից։