Քաղաքական ժուլիկների հետ խոսակցությունը պետք է լինի կարճ ու կոնկրետ. Լևոն ԶուրաբյանԱնհետ կորածների ընտանիքների՝ ճշմարտությունն իմանալու իրավունքը պետք է լինի բոլոր գործընթացների առանցքումՊուտին-Թրամփ-Սի Ծինփին եռակողմ հանդիպումը․ առաջնորդները քննարկել են միջուկային զինաթափումը, Ուկրաինայի պատերազմն ու միջազգային անվտանգությունը2008-ին Փաշինյանը գոռում էր՝ «Մանվե՛լ, Մանվե՛լ». երազում էր, որ Մանվել Գրիգորյանն իրենց միանա. Մեսրոպ ՄանուկյանԱյդտեղ Ռուսաստանն ամենաառաջնային դերը չունի. ՓաշինյանԿյանքից հեռացել է գրականագետ, թարգմանիչ Մարինե ՄարինոսյանըԵրբ սպառվում է փաստարկված բացատրության պաշարը, մնում է ագրեսիան. Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասինՍև լճից հետ քաշվելու հրաման երբեք չեմ տվել. Նիկոլ Փաշինյան7 միլիարդ՝ Վանաձորի և Իջևանի մարզադաշտերի համար․ ո՞ւր է գնում գումարը. Տիգրան Աբրահամյանը՝ ԿԳՄՍ նախարարինԱննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. Փաշինյան«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրելԱՄՆ-ն մտադիր է Իրանի հետ կնքել երկարաժամկետ համաձայնագիր. Թրամփ
Ժաննա Անդրեասյանը նոր պատերազմ է սկսել
Ուզում էի ասեի՝ դանդաղ բաց կթողնի, բայց չեմ ուզում հավատալ դրան. Փաշինյանը՝ քաղբանտարկյալների մասինԱրգենտինահայ համայնքն իր եկեղեցական ու մշակութային կյանքով պահպանում է կապը հայրենիքի հետ. Վեհափառ ՀայրապետԱշխատանքի և բարեկեցության նախարարության աշխատակիցների աշխատավարձերի համար հատկացվել է շուրջ 23 միլիոն դրամԱդրբեջանն ակնկալում է Հայաստանից տեղեկություններ զանգվածային գերեզմանների վերաբերյալ. Հիքմեթ ՀաջիևԿԳՄՍ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին (տեսանյութ)
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի ժամկետով կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
Անհետ կորած անձանց հարազատների կողմից կառավարության նկատմամբ կա անվստահություն. Նիկոլ ՓաշինյանԿառավարությունը Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում հաստատեց Հովհաննես ՀովհաննիսյանինԹրամփը, Սի Ծինփինը և Պուտինը Շենչժենում սկսել են եռակողմ հանդիպումըՀայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. ՄիրզոյանՀարկավոր է ստեղծել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ազատ առևտրի գոտի. Սի Ծինփին
Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է հունգարացի Ռիխարդ Ռապորտին, իսկ Լևոն Արոնյանը՝ ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովին (ֆոտո)Հայաստանում սահմանվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները
Ասում եմ՝ եկեք, գնանք հանրաքվեի, եթե ժողովուրդը կմերժի Սահմանադրությունը՝ ես հրաժարական եմ տալիս, եթե ժողովուրդն «այո» կասի՝ ես հաջորդ ընտրություններում չեմ առաջադրվի. Փաշինյան
Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ համագործակցությունը Ռուսաստանի ռազմավարական առաջնահերթությունն է. ՊուտինԱրևիկ գյուղում 25-ամյա տղամարդը «Տիր» հրացանnվ պատահաբար վիրավnրել է կնոջ 24-ամյա եղբորը. վերջինս մահшցել էԵրկու երիտասարդներ Ծովակի ճանապարհին ծեծել են Վարդենիսի ԲԿ տնօրենին. ոստիկանները միջամտել ենԹրամփն ու Սի Ծինփինը Շենչժենում երկկողմ հանդիպում են անցկացրել
Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու
Պուտինն ու Թրամփը Չինաստանում 35-40 րոպե տևած հանդիպման ընթացքում քննարկել են ուկրաինական հակամարտությունն ու երկկողմ հարաբերություններըՀիշեք, Ալիևին Փաշինյանն այլևս պետք չէ. Վլադիմիր ՄարտիրոսյանՓոփոխություններ դեպի մի շարք երկրներ արտահանումների մասով արտոնությունների ծրագրումՑերեկվա տևողությունը հունիսի 21-ի համեմատ կրճատվել է 5 ժամ 11 րոպեովՄիշտ կառուցողական եմ տրամադրված եղել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ. «Հրապարակ»Ռուսաստանի և Չինաստանի հետ պայմանավորվածությունների շրջանակում ամերիկյան միջուկային զինանոցի կրճատումը դժվար է լինելու. ԹրամփՊապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ»Սարուխանում ծեծկռտուք՝ պաշտոնյայի բարեկամի մասնակցությամբ․ ինչո՞ւ են իրավապահները հետապնդում տուժածներին. «Հրապարակ»Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Անհետ կորածների 5 ծնող՝ Փաշինյանի համաժողովին. ո՞վ և ինչո՞ւ որոշեց, թե ովքեր կարող են մասնակցելՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերովՆորանշանակ ՄՍԾ պետը․ ով է Արամ Միրիջանյանը և ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»Մոսկվան արմատական է տրամադրված․ «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ն, լույս չի լինիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը. «Ժողովուրդ»Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ»Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ»
Քաղաքականություն

Քաղաքական ժուլիկների հետ խոսակցությունը պետք է լինի կարճ ու կոնկրետ. Լևոն Զուրաբյան

Փաշինյանը ցանկանում է տպավորություն ստեղծել՝ նա պատրաստ է անգամ իր անձնական իշխանությունը զոհաբերել հանուն խաղաղության հաստատման. քաղաքական ժուլիկների հետ խոսակցությունը պետք է լինի կարճ ու կոնկրետ: Այս մասին գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«НО ДЕНЬГИ ВПЕРЕД! Փաշինյանն ընդդիմությանն առաջարկ է արել։

«Ընդդիմադիրներին ասում եմ՝ եկեք գնանք հանրաքվեի, եթե ժողովուրդը կմերժի Սահմանադրությունը՝ ես հրաժարական եմ տալիս, եթե ժողովուրդն «այո» կասի՝ ես հաջորդ ընտրություններում չեմ առաջադրվի»։

Եթե չիմանայինք, թե ով է առաջարկ անողը, սա կարող էր դիտվել որպես կառուցողական առաջարկ և՛ ընդդիմությանը, և՛ մեր հանրությանը։ Փաշինյանը ցանկանում է տպավորություն ստեղծել, որ նա պատրաստ է անգամ իր անձնական իշխանությունը զոհաբերել հանուն խաղաղության հաստատման։

Բայց մենք գիտենք, թե ով է այս առաջարկն անողը։

1. Նա այն մարդն է, որը մեզ երկու անգամ՝ 2018-ին և 2021-ին, խոստացել է խաղաղություն և երկու անգամ մեր գլխին բերել է աղետալի պատերազմ։

2. Նա այն մարդն է, որը մեզ խաբել է 2019 թվականին՝ ասելով, որ բանակցությունների սեղանին չկա խաղաղության առաջարկ, թաքուն մերժել է այդ հայանպաստ և Արցախը դե ֆակտո անկախ պահող առաջարկը՝ հայտարարելով, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», ու մեր ժողովրդին քշել դեպի նախապես կանխորոշված պարտություն։

3. Մի մարդ, որն ամբողջ ժողովրդին խաբում էր, թե «մարտերը Շուշիում» շարունակվում են, երբ արդեն ստորագրում էր կապիտուլյացիան։

4. Սա ասում է մի մարդ, որը 2026 թվականի ԱԺ ընտրություններում զանգվածային կեղծիքներով, ընդդիմադիրների նկատմամբ աննախադեպ բռնաճնշումներով և ԿԸՀ-ի կատարած մանդատագողությամբ յուրացրել է իշխանությունը Հայաստանում, հետևաբար պատրաստ է կեղծել նաև իր իշխանության համար այս ճակատագրական հանրաքվեն։

Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք։ Մարդկությունը վաղուց ունի նման դեպքերի համար նախատեսված բաղադրատոմսը՝ «Можно, но деньги — вперед!» (Ով չգիտի, թող գուգլ անի այս նախադասությունը)։

Հետևաբար, ո՞րը կլիներ ճիշտ կոնտր-պատասխանն այս «առաջարկին»։

1. Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս, ԱԺ խմբակցությունների համաձայնությամբ ընտրվում է նոր վարչապետ։

2. Ընտրվում է ԿԸՀ-ի նոր՝ փոխադարձ վստահություն վայելող կազմ, որն ի վիճակի է երկրում մաքուր հանրաքվե անցկացնել։

3. Բոլոր քաղբանտարկյալներն ազատվում են, որ ապահովվեն հանրաքվերի անցկացման ժողովրդավարական նորմերը:

4. Հանրաքվեի է դրվում միայն մեկ հարց՝ արդյո՞ք Սահմանադրության տեքստից պետք է հեռացվի Անկախության հռչակագրի հիշատակումը։ Այլ հարցերի քննարկումն այս պահին նշանակում է սահմանադրական որևէ բարեփոխում պատանդ դարձնել մի հարցի, որն իրականում Ալիևի պահանջի կատարմանն ուղղված Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության միակ նպատակն է։

Քաղաքական ժուլիկների հետ խոսակցությունը պետք է լինի այսքան կարճ ու կոնկրետ»,- նշել է նա։