Սև լճից հետ քաշվելու հրաման երբեք չեմ տվել. Նիկոլ Փաշինյան
Սև լճից զորքը հետ քաշելու հրաման երբեք չեմ տվել. լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Սյունիքը կոնկրետ քարտեզ ունի։ Զորքը իմ հրամանով հետ է քաշվել ու կանգնել Սյունիքի սահմանի վրա։ Զորքը եղել էր Սյունիքի սահմանից առաջ, իսկ եթե հետ չքաշվեր, լինելու էր բոլորիդ ցանկացած 5 հազար զոհը, ոչ թե 3 հազարը։ Պարզ չէ՞»,- ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ պետք է հստակ կողմնորոշվել՝ ինքն արդյոք պե՞տք է կանգնեցներ պատերազմը, թե՞ ոչ։