Սև լճից հետ քաշվելու հրաման երբեք չեմ տվել. Նիկոլ Փաշինյան7 միլիարդ՝ Վանաձորի և Իջևանի մարզադաշտերի համար․ ո՞ւր է գնում գումարը. Տիգրան Աբրահամյանը՝ ԿԳՄՍ նախարարինԱննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. Փաշինյան«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրելԱՄՆ-ն մտադիր է Իրանի հետ կնքել երկարաժամկետ համաձայնագիր. Թրամփ
Ժաննա Անդրեասյանը նոր պատերազմ է սկսել
Ուզում էի ասեի՝ դանդաղ բաց կթողնի, բայց չեմ ուզում հավատալ դրան. Փաշինյանը՝ քաղբանտարկյալների մասինԱրգենտինահայ համայնքն իր եկեղեցական ու մշակութային կյանքով պահպանում է կապը հայրենիքի հետ. Վեհափառ ՀայրապետԱշխատանքի և բարեկեցության նախարարության աշխատակիցների աշխատավարձերի համար հատկացվել է շուրջ 23 միլիոն դրամԱդրբեջանն ակնկալում է Հայաստանից տեղեկություններ զանգվածային գերեզմանների վերաբերյալ. Հիքմեթ ՀաջիևԿԳՄՍ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին (տեսանյութ)
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի ժամկետով կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
Անհետ կորած անձանց հարազատների կողմից կառավարության նկատմամբ կա անվստահություն. Նիկոլ ՓաշինյանԿառավարությունը Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում հաստատեց Հովհաննես ՀովհաննիսյանինԹրամփը, Սի Ծինփինը և Պուտինը Շենչժենում սկսել են եռակողմ հանդիպումըՀայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. ՄիրզոյանՀարկավոր է ստեղծել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ազատ առևտրի գոտի. Սի Ծինփին
Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է հունգարացի Ռիխարդ Ռապորտին, իսկ Լևոն Արոնյանը՝ ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովին (ֆոտո)Հայաստանում սահմանվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները
Ասում եմ՝ եկեք, գնանք հանրաքվեի, եթե ժողովուրդը կմերժի Սահմանադրությունը՝ ես հրաժարական եմ տալիս, եթե ժողովուրդն «այո» կասի՝ ես հաջորդ ընտրություններում չեմ առաջադրվի. Փաշինյան
Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ համագործակցությունը Ռուսաստանի ռազմավարական առաջնահերթությունն է. ՊուտինԱրևիկ գյուղում 25-ամյա տղամարդը «Տիր» հրացանnվ պատահաբար վիրավnրել է կնոջ 24-ամյա եղբորը. վերջինս մահшցել էԵրկու երիտասարդներ Ծովակի ճանապարհին ծեծել են Վարդենիսի ԲԿ տնօրենին. ոստիկանները միջամտել ենԹրամփն ու Սի Ծինփինը Շենչժենում երկկողմ հանդիպում են անցկացրել
Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու
Պուտինն ու Թրամփը Չինաստանում 35-40 րոպե տևած հանդիպման ընթացքում քննարկել են ուկրաինական հակամարտությունն ու երկկողմ հարաբերություններըՀիշեք, Ալիևին Փաշինյանն այլևս պետք չէ. Վլադիմիր ՄարտիրոսյանՓոփոխություններ դեպի մի շարք երկրներ արտահանումների մասով արտոնությունների ծրագրումՑերեկվա տևողությունը հունիսի 21-ի համեմատ կրճատվել է 5 ժամ 11 րոպեովՄիշտ կառուցողական եմ տրամադրված եղել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ. «Հրապարակ»Ռուսաստանի և Չինաստանի հետ պայմանավորվածությունների շրջանակում ամերիկյան միջուկային զինանոցի կրճատումը դժվար է լինելու. ԹրամփՊապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ»Սարուխանում ծեծկռտուք՝ պաշտոնյայի բարեկամի մասնակցությամբ․ ինչո՞ւ են իրավապահները հետապնդում տուժածներին. «Հրապարակ»Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Անհետ կորածների 5 ծնող՝ Փաշինյանի համաժողովին. ո՞վ և ինչո՞ւ որոշեց, թե ովքեր կարող են մասնակցելՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերովՆորանշանակ ՄՍԾ պետը․ ով է Արամ Միրիջանյանը և ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»Մոսկվան արմատական է տրամադրված․ «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ն, լույս չի լինիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը. «Ժողովուրդ»Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ»Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ»Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց. «Հրապարակ»Բենզինն Ամերիկայում սկսել է էժանանալԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»Երազ է տեսել ու սպանել մարդուն. «Հրապարակ»Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ուկրաինան շարունակում է հարվածներ հասցնել Ղրիմի կամուրջին

Ժաննա Անդրեասյանը նոր պատերազմ է սկսել

Ժաննան ու պատերազմը, Նիկոլն ու բանանը

Ժաննա Անդրեասյանը նոր պատերազմ է սկսել… Առայժմ անտեսանելի, բայց երաշխավորված աղետալի հետևանքներով: Այդ պատերազմը նոր սերնդի հոգիներն ու միտքը զավթելու համար է՝ վերջիններիս էժան ճանապարհով հավաքագրելու և մոտակա տասնամյակների ընթացքում ՔՊ-ի վերարտադրման համար համակիրների նոր բանակ ապահովելու նպատակով: Թիրախում ավագ դպրոցի սաներն ու ուսանողներն են:

Այդ պատերազմը սկսել են բոլոր ՔՊ-ական հանցագործները. Նիկոլը, Արարատ Միրզոյանը, Արայիկ Հարությունյանը և մյուսները տարբեր հարթակներում և դահլիճներում մատաղ սերնդի ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկումներ են կազմակերպում, վերջում պարտադիր խմբակային լուսանկարի հրապարակմամբ:

Ժաննա Անդրեասյանի պատերազմը մատղաշ հոգիներ փախցնելու ուղղությամբ միայն այլանդակ ու անգրագետ բովանդակությամբ դասագրքերով չի որ տարվում է: Որևէ մեկդ չե՞ք հարցրել, թե ինչու չորս տարի շարունակ, ունենալով բավարար ֆինանսական միջոցներ, ՔՊ-ական խունտան ավերակների մեջ է պահում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը:

Հարգելի´ ծնողներ ու ուսուցիչներ, սրանց նպատակը հեռահար հավաքագրումն ու իրենց հպատակ նոր սերունդներին նախորդների հետ ունեցած արժեհամակարգային կապից անջատելն է: Թումանյանական ժառանգությունը՝ ոտանավորները, հեքիաթները, նրա՝ որպես հասարակական ու ազգային գործչի կերպարը, այլևս անցանկալի է դիտվում: Թումանյանին փոխարինելու են եկել դինովազքերը՝ անառակների մասնակցությամբ, ֆեստիվառներն ու փարչակաֆեստերը, հեծանվավազքերն ու տարատեսակ էժան ցնծությունները:
Թումանյանի տուն-թանգարանը վերագործարկելու համար գումար չի գտնվում, ճիշտ այնքան գումար, որքան պետական պահուստային ֆոնդից ծախսեցին կեղծ դռան փեղկը գնելու ու խայտառակվելու համար: ԿԳՄՍ-ի այլասերված գործելաոճը դրսևորվեց նաև միտումնավոր կերպով Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն ու լավագույն թումանյանագետ Անի Եղիազարյանին շինծու մեղադրանքով աշխատանքից հեռացնելու տեսքով: Դա նույնպես հաշվենկատորեն արեց Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ-ն ու Ժաննա Անդրեասյանը ՔՊ-ական հակահիգիենիկ կենցաղն ու բարքերը արագորեն ներմուծում են կրթական ոլորտ և, դատելով Հանրային հեռուստատեսության եթերից, մայրաքաղաքի ու մարզերի բազմաթիվ դպրոցների պատերին ջանասիրաբար տարածում են Նիկոլ Փաշինյանի «դարակազմիկ» ֆեյսբուքյան գրառումները ՝ «արևը ծագում է, մարդիկ շոգում են» պարզունակ մտազեղումների տեսքով:

Հարգելի´ ծնողներ և ուսուցիչներ,

Մ´ի վերածվեք պասիվ ու անտարբեր դիտորդների, երբ Ձեր զավակներին ու սաներին վերածում են մոտալուտ քաղաքական հաշվարկների էժան միջոցի, մի´ թույլ տվեք, որ դպրոցի պատերին հայտնվեն բացահայտ լպիրշ ու անդաստիարակ կենցաղ գովազդող գործակալների մտքերն ու դպրոցը վերածվի քաղաքական կեղտոտ հաշվարկների փորձադաշտի:
Խնդրում եմ ուղարկեք Ձեր երեխաների դպրոցի պատերին փակցված այս էժանագին մտքերով լուսանկարները, նշեք դպրոցը, տնօրենի անունը, ազգանունը և կցեք նրա լուսանկարը:
Բոլոր անսկզբունքային կամակատարների ինքնությունը հանրայնացվելու է ու ոչ ոք չի խուսափի պատասխանատվությունից:

Հայկ Դեմոյան