Ուզում էի ասեի՝ դանդաղ բաց կթողնի, բայց չեմ ուզում հավատալ դրան. Փաշինյանը՝ քաղբանտարկյալների մասին
«Հիմա, ըստ էության, ապօրինի գույքի վերադարձի համակարգը նոր-նոր է լիարժեք թափ ստանում»,- կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Ընդունելով, որ համակարգն անթերի չէ՝ նա հավելել է, որ իրավապահ համակարգը սկսել է արդյունավետ գործել ժողովրդի տված մանդատի շրջանակում։
«Մարդիկ գտնում են իրենց արժանի տեղը, և հույս ունեմ, որ մեր հարգելի դատական համակարգն ի վերջո արդարադատություն կիրականացնի»,- ասել է Փաշինյանը։
Այնուհետև, անմիջապես ճշգրտելով իր միտքը, հավելել է. «Ուզում էի ասել՝ դանդաղ բաց կթողնի, բայց չեմ ուզում հավատալ դրան, որովհետև դա, իսկապես, բոլորովին ուրիշ բան կնշանակի»։
Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը 9,1 միլիարդ դրամ է ներդրել, որի «շատ էական մասը գողացված էր»։