Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Միրզոյան
Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում, Կառավարության նիստի ժամանակ ասել է Արարատ Միրզոյանը:
Փաշինյանն էլ իր հերթին նշել է, որ մենք Թուրքիայի հետ խոսում ենք կամուրջ կառուցելու մասին, Իրանի հետ՝ կամուրջ կառուցելու, ավելի մեծ մաքսակետի մասին, Վրաստանի հետ՝ մեր թողունակությունը մեծացնելու մասին, Հյուսիս-Հարավը մեծ տեմպերով կառուցվում է, մտնում ենք TRIPP նախագծի իրագործման ծրագրի մեջ։ Ադրբեջանի հետ խոսում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի վերաբացման ռազմավարական պլանավորման մասին։
Նա նշել է, որ սա խաղաղության խաչմերուկ նախագծի գործնական իրագործումն է։