Թրամփն ու Սի Ծինփինը Շենչժենում երկկողմ հանդիպում են անցկացրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում Շենչժենում երկկողմ հանդիպում են անցկացնում։
Այս մասին տեղեկացնում են չինական պետական լրատվամիջոցները։
Նշվում է, որ երկկողմ բանակցություններից հետո Թրամփին և Սի Ծինփինին կմիանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Եռակողմ հանդիպումը նախատեսված է տեղական ժամանակով ժամը 14:30-ին:
Ըստ Associated Press-ի՝ Թրամփը մտադիր է քննարկել միջուկային սպառազինությունների վերահսկողության հարցը, ինչպես նաև Ուկրաինայում և Իրանում հակամարտությունների կարգավորումը։
Reuters-ի փոխանցմամբ՝ Թրամփը հայտարարել է, որ ինքն ու Սի Ծինփինը հանդես են գալիս Հորմուզի նեղուցով նավթի անխափան մատակարարումների ապահովման օգտին։