Պուտինն ու Թրամփը Չինաստանում 35-40 րոպե տևած հանդիպման ընթացքում քննարկել են ուկրաինական հակամարտությունն ու երկկողմ հարաբերությունները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում, Չինաստանի Շենչժեն քաղաքում, ավարտվել է։ Հանդիպումը տևել է 35-40 րոպե։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ հանդիպումն անցել է լավ մթնոլորտում։ Առաջնորդները քննարկել են ուկրաինական հակամարտությունն ու երկկողմ հարաբերությունները։ Ուշակովը նշել է, որ կողմերից ոչ մեկը առանձնապես կարևոր հայտարարություններ չի արել, իսկ Պուտինը բանակցություններից հետո հեռացել է բարձր տրամադրությամբ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հանդիպման մեկնարկին հույս է հայտնել, որ բանակցությունները արդյունավետ կլինեն։ Նա նշել է, որ Պուտինի հետ ծանոթ է երկար տարիներ, և իրենց միջև ձևավորվել են լավ հարաբերություններ։
«Կարծում եմ՝ այս հանդիպման արդյունքում կարելի է հասնել բազմաթիվ դրական արդյունքների»,– հայտարարել է Թրամփը։
Հանդիպումից առաջ երկու առաջնորդները ձեռքսեղմում են ունեցել։ Բանակցությունների ավարտից հետո նրանք համատեղ հայտարարությամբ հանդես չեն եկել։