Պուտինն ու Թրամփը Չինաստանում 35-40 րոպե տևած հանդիպման ընթացքում քննարկել են ուկրաինական հակամարտությունն ու երկկողմ հարաբերություններըՀիշեք, Ալիևին Փաշինյանն այլևս պետք չէ. Վլադիմիր ՄարտիրոսյանՓոփոխություններ դեպի մի շարք երկրներ արտահանումների մասով արտոնությունների ծրագրումՑերեկվա տևողությունը հունիսի 21-ի համեմատ կրճատվել է 5 ժամ 11 րոպեովՄիշտ կառուցողական եմ տրամադրված եղել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ. «Հրապարակ»Ռուսաստանի և Չինաստանի հետ պայմանավորվածությունների շրջանակում ամերիկյան միջուկային զինանոցի կրճատումը դժվար է լինելու. ԹրամփՊապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ»Սարուխանում ծեծկռտուք՝ պաշտոնյայի բարեկամի մասնակցությամբ․ ինչո՞ւ են իրավապահները հետապնդում տուժածներին. «Հրապարակ»Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Անհետ կորածների 5 ծնող՝ Փաշինյանի համաժողովին. ո՞վ և ինչո՞ւ որոշեց, թե ովքեր կարող են մասնակցելՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերովՆորանշանակ ՄՍԾ պետը․ ով է Արամ Միրիջանյանը և ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»Մոսկվան արմատական է տրամադրված․ «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ն, լույս չի լինիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը. «Ժողովուրդ»Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ»Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ»Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց. «Հրապարակ»Բենզինն Ամերիկայում սկսել է էժանանալԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»Երազ է տեսել ու սպանել մարդուն. «Հրապարակ»Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ուկրաինան շարունակում է հարվածներ հասցնել Ղրիմի կամուրջինՍեդա Ղուկասյանը նշանակվել է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի պետԳավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառնալ ձեր հանցակիցը բոլոր զիջումներում․ ՍաղաթելյանՖիդանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային օրակարգըՄարթա Կոս. «Չենք ցանկանում, որ Վրաստանը դուրս մնա կարևոր գործընթացներից»Միգրացիայի միջազգային համաժողովին ներկայացվել է ՀՀ միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըԱՄՆ-ում Իրանին մեղադրել են երկրի կարևորագույն ենթակառուցվածքների դեմ կիբերհարձակումների մեջՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենԴավայ, դուրս եկար դահլիճից. Ռուբինյանը հրավիրեց անվտանգության աշխատակիցներին՝ Էդգար Ղազարյանին դուրս հանելու համար (տեսանյութ)Իրավական տեռոր, թե՞ արդարադատության դիահերձում. 7 տարի ու դեռ անորոշՆիկոլ Վովայի Փաշինյան, մտածում եք, այնքան միամիտ ենք, որ հավատանք, թե՝ կհեռանա՞ք. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Զանգեր կոչվող հատվածից մինչև Գորայք ճանապարհին թույլ ձյուն է տեղում
Բանակում զինվոր է մահացել․ ՊՆ-ն մանրամասնում է
Բյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքՀանձնվում եմ, ինձ հեռացրեք՝ «сдаёмся». Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)Կողմ քվեարկեք սահմանադրությանը՝ ես հեռանում եմ. Փաշինյանն ընդիմությանն արեց իր առաջարկը (տեսանյութ)Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից տներՍոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել. Factor.amՄենք կբերեք խաղաղություն առանց սահմանադրության փոփոխության. իսկ արտավաոր բարքերը գրողի ծոցն էլ մնալու են. Արամ Վարդևանյան (տեսանյութ)Մենք խաղաղությունը բերելու ենք դնենք ձեր սեղանին ու դուք այդ խաղաղությունը ստորագելու եք Ալիևի հետ. Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը«Նախ ներսից փորձեք խաղաղվել, այ կոլաբորանտ «խաղաղասերներ»․ Տաթևիկ ՀայրապետյանԵս տալիս եմ երաշխիք, որ եթե սահմանադրությունը փոխվի, կստորագրվի խաղաղությունը. Փաշինյան (տեսանյութ)Ամենայն Հայոց կաթողիկոսը պատանիներին հորդորել է Սուրբ Գրքի պատգամները կենսագործել առօրյա կյանքումՀՀ և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական գործակցության համաձայնագիրը համապատասխան է սահմանադրականությանըԶբաղվե՛ք մայրաքաղաքի խնդիրներով՝ ֆեյսբուքում գրառումներ անելու փոխարեն․Գառնիկ ԴանիելյանՏավուշի մարզում, ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, նախատեսված է կատարել պայթեցմшն աշխատանքներ
Քաղաքականություն

Հիշեք, Ալիևին Փաշինյանն այլևս պետք չէ. Վլադիմիր Մարտիրոսյան

ԱԺ նիստի կարմիր թելը և կարմիր մթնոլորտը «Նոր Սահմանադրության» համար ուղեղների տոտալ online լվացումն էր: Իմ մասնագիտական և քաղաքացիական պարտքն է թույլ չտալ, որ ՔՊ-ն նախ իմ և նաև ձեր ուղեղը լվա: Այս մասին գրել է Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը:

«Հիշեք, Ալիևին Փաշինյանն այլևս պետք չէ։ Փաշինյանի կապիտուլյացիան նա վաղուց արդեն ունի և դա վաղուց իրեն հետաքրքիր չէ: Ալիևին պետք է հայ ժողովուրդը և նրա համաժողովրդական կապիտուլյացիան, քաղաքական հպատակեցումն ու ազգային ենթարկեցումը: Նրան պետք է Ձեր փաստացի, ինքնակամ և պաշտոնական հրաժարումը նոր սահմանադրությանը տված կողմ քվեի միջոցով:

Ինչ է պետք մեզ: Պահել շուրջ 700.000 ժողովուրդի արդեն ընդունած որոշումը, հարգել դա , ոչ թե ՔՊ-ի նման շուրջ 700.000 հայ մարդու՝ ով ՔՊ-ին ձայն չի տվել անվանել խաղաղության խոչընդոտ: Էս տեմպերով ՔՊ-ն այդ հայ մադկանց հաջորդիվ անվանելու է ազգի թշնամիներ և ստիպելու է հանձնել բուլդոզերին նախապես էլ մատնագրեր գրել է տալու իրենց ընտրողներին իրենց չընտրողների վրա: Մի կողմ դնենք սևացած բանանը, նյարդային դրամատուրգիան, լեզվակռիվները, անունակ արգումենտներն ու սևացած դուխիզմը։ Նայենք լայն և խորը:

ՔՊ-ականնե՛ր, ձեր հերթական մանիպուլյատիվ նարատիվը կառուցված է երկու պրիմիտիվ հարցադրման վրա՝ «Ինչո՞ւ եք ժողովրդին զրկում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորությունից, և ինչո՞ւ եք դեմ արտահայտվում մի նախագծի, որի բովանդակությանը դեռ ծանոթ չեք»։

Բացատրեմ դանդաղ և սառնասիրտ մասնագիտական լեզվով՝ վեց իրավաքաղաքական փաստարկով, որոնք որևէ կերպ չեն ենթարկվում ձեր ոչ դրամատուրգիական պերֆորմանսներին, ոչ պաս ու պադաչով հարց ու պատասխաններին և ոչ էլ կենցաղավարաքաղաքական շուստրիություններին:

Նախ ձեզ պարտադրված է նոր Սահմանադրություն, ոչ թե փոփոխություններ: Երկրորդ՝ նույնիսկ, եթե մի պահ մի կողմ դնենք Ադրբեջանի՝ Հայաստանի նոր Սահմանադրության ընդունման պարտադրանքը՝ որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման, որից որևէ կերպ չեք կարողանում խուսանավել՝ միևնույն է, կա գերկարևոր խնդիր, որն անմիջականորեն առնչվում է ձեր խամրած «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության» սկզբունքներին և արժեքներին։ Դրանք ժողովրդավարության, իրավական պետության, լեգիտիմության և սահմանադրականության հիմնարար սկզբունքներն են, որոնք ձեր կողմից փառաբանվում էին հեղափոխական շրջանում, իսկ այսօր, մեղմ ասած, խեղաթյուրվում են, եթե չասենք՝ տոքսիկ մուտացիայի ենթարկվում։

Առաջին։ Հիշե՛ք, ժողովուրդը միայն ձեր ընտրողը չէ։ Ընդդիմությունը նույնպես ժողովրդի ընտրությունն է։


ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածով ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է նաև ընտրությունների և ներկայացուցչական մարմինների միջոցով։ Դա, վստահաբար, դեռ չեք կարող փոխել, քանի որ դա էլ փոխելու պատվեր դեռ չի իջեցվել։ Հետևաբար, ընդդիմության կողմից իր սահմանադրական լիազորությունների իրականացումը ձեր 2/3-ի բացակայության պայմաններում ոչ թե ժողովրդի կամքի սահմանափակում է, այլ այդ կամքի իրականացում։ Ընդդիմության պատգամավորների մանդատը ժողովրդական ինքնիշխանության արտահայտություն է նույնքան, որքան ձերը։ Ժողովրդի անունից խոսելու մենաշնորհ չունեք։

Երկրորդ։ Ֆիքսե՛ք, կառավարելու մանդատը դեռ Սահմանադրությունը վերաձևելու արտոնագիր չէ։
Սահմանադրության 202-րդ հոդվածով նախատեսված 2/3-ի պահանջը սահմանադրական երաշխիք է՝ ձեր քաղաքական մեծամասնության կամքը համաժողովրդական կամքի հետ չնույնացնելու համար։ Այսինքն՝ դա ինքնին արգելք է, STOP է, որպեսզի ՔՊ-ի կամ ՔՊ ընտրողների ցանկությունները չներկայացվեն որպես բոլոր ընտրողների կամք և որպեսզի հաշվառվի նաև ՔՊ չընտրողների կամքը ու չստեղծվի ՔՊ ընտրողների կամքի դիկտատուրա։ Դա է կանխում Սահմանադրությունը, և դա է պահանջում ժողովրդավարությունը, որովհետև դրա էությունն ու բնույթը ոչ միայն մեծամասնության իշխանությունն է, այլև այդ իշխանության սահմանափակումն ու վերահսկելիությունը։ Հենց այս սկզբունքն է սահմանադրական ժողովրդավարությունը տարանջատում մեծամասնության բռնապետությունից։ Սահմանադրական սահմանափակումները ժողովրդավարության խոչընդոտ ներկայացնելը ժողովրդավարության էության կոպիտ խեղաթյուրում է։

Երրորդ։ Ժողովուրդը ձեզ տվել է իշխանություն, բայց ոչ անսահմանափակ իշխանություն։
2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի քաղաքացիները ձևավորել են խորհրդարան, որտեղ դուք ստացել եք ոչ թե թագավորելու, այլ սահմանափակ ժամկետով կառավարելու հնարավորություն։ Նորից՝ կառավարելու հնարավորություն, ոչ թե տոտալ իշխելու իրավունք։ Դուք չեք ստացել նոր Սահմանադրությունն ինքնուրույն հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ մեծամասնություն։ Սա ժողովրդի ընտրական կամքի սահմանադրական հետևանքն է, ոչ թե ընդդիմության ստեղծած խոչընդոտը։


Դուք չեք կարող ընտրությունների արդյունքը ճանաչել այնքանով, որքանով այն ապահովում է ձեր իշխանավարումը, և անտեսել այնքանով, որքանով այն սահմանափակում է ձեր լիազորությունները։ Ընտրությունների արդյունքը քաղաքական ճաշացանկ չէ, որից կարող եք ընտրել միայն ձեր քիմքին հաճելի ուտեստները։

Չորրորդ։ Պարտադիր չէ ծանոթ լինել նոր Սահմանադրության տեքստին՝ դրա ընդունման քաղաքական հիմքը մերժելու համար։ Նույնիսկ իրավաբանորեն կատարյալ տեքստը չի արդարացնում քաղաքականապես անընդունելի գործընթացը։
Նոր Սահմանադրության ընդունման գործընթացը գնահատվում է ոչ միայն առաջարկվող տեքստով, այլև դրա նախաձեռնման շարժառիթներով, նպատակներով, հիմքերով և արտաքին պայմանավորվածությամբ։


Գործընթացի քաղաքական հիմքը մերժելու համար պարտադիր չէ կարդալ դրա արդյունքում առաջարկվելիք տեքստը։ Ձեր Նոր Սահմանադրության ողջ գաղափարը ադրբեջանածին է կապիտուլացման արդյունք, որը փորձում եք վավերացնել նաև յուրաքանչյուր հայ մարդու քվեի ձեռամբ: Նախկին սահմանադրական հանրաքվեների կեղծման մասին ձեր պնդումները, նույնիսկ եթե ենթադրենք ու ֆոռա տանք, որ հիմնավոր են, չեն կարող արդարացնել արտաքին պարտադրանքով նոր հանրաքվե նախաձեռնելը։ Մի դեպքում խոսքը հանրաքվեի անցկացման օրինականության մասին է, մյուս դեպքում՝ հենց սահմանադիր գործընթացի ինքնիշխանության։
Արտաքին պարտադրանքով ձևավորված օրակարգը հանրաքվեով հաստատելն ինքնին այդ օրակարգը չի դարձնում ինքնիշխան և երբեք էլ չի դարձնելու։ Հանրաքվեի իրավական ընթացակարգը չի վերացնում դրա քաղաքական ծագման խնդիրը։


Այդպիսի գործընթացը պատմական խարան է և ծանր հետևանքներ կարող է ունենալ պետության ու գալիք սերունդների համարղ, եթե նույնիսկ այս նյութը կարդացողներից որևէ մեկս այլևս կենդանի չլինենք։

Հինգերորդ։ Նախկին թավշյանե՛ր, ժողովրդի կամքը պարտավոր եք հարգել նաև այն ժամանակ, երբ այն ձեռնտու չէ ձեզ։


Ժողովրդավարությունը ենթադրում է ոչ միայն ժողովրդին որոշում կայացնելու հնարավորություն տալը, այլև նրա կայացրած որոշումը հարգելը։
Ժողովրդին պարբերաբար քվեատուփի մոտ տանելու հետո էլի վերադարձնելու և միայն ձեզ ձեռնտու արդյունքը ժողովրդական կամքի արտահայտություն համարելու տրամաբանությունը ժողովրդավարություն չէ։ Դա ժողովրդական ինքնիշխանությունը ձեր քաղաքական նպատակահարմարությանը ենթարկելու ավտոկրատ տրամաբանություն է։

Վեցերորդ։ Ձեր քաղաքագետ կոչվող ՝ բժիշկ, որսորդ, հրապարակախոս, բլոգեր առաքիչները դժվար իմանան, բայց սահմանադրական հակակշիռների հարկադրական չեզոքացումը ավտոկրատիզմ է և ունի բնորոշում՝ այն է ինքնահեղաշրջումը՝ self-coup-ը։


Քաղաքագիտության մեջ ինքնահեղաշրջում (self-coup) հասկացությունը գործող իշխանության կողմից սեփական լիազորությունները սահմանափակող սահմանադրական ինստիտուտների ապօրինի չեզոքացումն է:

Այս վարքաբանության տարբեր դրսևորումներ արձանագրվել են Ֆուխիմորիի Պերուում, Չավեսի Վենեսուելայում, Սաիդի Թունիսում։ Նրանց քաղաքական վարքագծի ընդհանրությունը ժողովրդական մանդատի շահարկմամբ սահմանադրական հակակշիռների վերացման ձգտումն էր։

Եթե իշխանությունը չունի անհրաժեշտ 2/3-ը և փորձում է ընդդիմության նկատմամբ հարկադրանքով ձեռք բերել այն լիազորությունը, որն իրեն չի տվել ժողովուրդը, ապա գործ ունենք ոչ թե ժողովրդավարական համաձայնության որոնման, այլ սահմանադրական լիազորությունների յուրացման և ինքնահեղաշրջման վտանգի հետ։

Ի դեպ, ՀՀ Սահմանադրության նույն 2-րդ հոդվածն ամրագրում է՝ «Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»։ Իշխանության յուրացման վտանգն առկա է նաև այն ժամանակ, երբ գործող իշխանությունը փորձում է ապօրինի յուրացնել ավելի շատ իշխանություն, քան իրեն վերապահել են ժողովուրդն ու Սահմանադրությունը։ Ճնշման ու հարկադրանքի ձեր պատրաստակամությունը ձեզ տանում է հենց այդ հասցեով:

Հետևաբար, հարցն այն չէ, թե ինչու՞ է ընդդիմությունը ժողովրդին զրկում որոշում կայացնելու հնարավորությունից։


Հարցն այն է, թե ինչո՞ւ եք դուք հրաժարվում հարգել ժողովրդի արդեն կայացրած որոշման սահմանադրական հետևանքները։ Ժողովուրդը պարտավոր չէ վերանայել իր որոշումը միայն այն պատճառով, որ ձեզ չի բավարարում դրա արդյունքը։ Ժողովրդավարության իրական փորձությունը ոչ թե ժողովրդի այն որոշումն ընդունելն է, որը ձեզ իշխանություն է տալիս, այլև այն որոշումը հարգելը, որը սահմանափակում է ձեր իշխանությունը։

P.S. Տարածեք որքան կուզեք, բայց օգտվեք անխնա»,-գրել է քաղաքագետը: