Փոփոխություններ դեպի մի շարք երկրներ արտահանումների մասով արտոնությունների ծրագրումՑերեկվա տևողությունը հունիսի 21-ի համեմատ կրճատվել է 5 ժամ 11 րոպեովՄիշտ կառուցողական եմ տրամադրված եղել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ. «Հրապարակ»Ռուսաստանի և Չինաստանի հետ պայմանավորվածությունների շրջանակում ամերիկյան միջուկային զինանոցի կրճատումը դժվար է լինելու. ԹրամփՊապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ»Սարուխանում ծեծկռտուք՝ պաշտոնյայի բարեկամի մասնակցությամբ․ ինչո՞ւ են իրավապահները հետապնդում տուժածներին. «Հրապարակ»Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Անհետ կորածների 5 ծնող՝ Փաշինյանի համաժողովին. ո՞վ և ինչո՞ւ որոշեց, թե ովքեր կարող են մասնակցելՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերովՆորանշանակ ՄՍԾ պետը․ ով է Արամ Միրիջանյանը և ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»Մոսկվան արմատական է տրամադրված․ «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ն, լույս չի լինիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը. «Ժողովուրդ»Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ»Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ»Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց. «Հրապարակ»Բենզինն Ամերիկայում սկսել է էժանանալԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»Երազ է տեսել ու սպանել մարդուն. «Հրապարակ»Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ուկրաինան շարունակում է հարվածներ հասցնել Ղրիմի կամուրջինՍեդա Ղուկասյանը նշանակվել է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի պետԳավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառնալ ձեր հանցակիցը բոլոր զիջումներում․ ՍաղաթելյանՖիդանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային օրակարգըՄարթա Կոս. «Չենք ցանկանում, որ Վրաստանը դուրս մնա կարևոր գործընթացներից»Միգրացիայի միջազգային համաժողովին ներկայացվել է ՀՀ միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըԱՄՆ-ում Իրանին մեղադրել են երկրի կարևորագույն ենթակառուցվածքների դեմ կիբերհարձակումների մեջՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենԴավայ, դուրս եկար դահլիճից. Ռուբինյանը հրավիրեց անվտանգության աշխատակիցներին՝ Էդգար Ղազարյանին դուրս հանելու համար (տեսանյութ)Իրավական տեռոր, թե՞ արդարադատության դիահերձում. 7 տարի ու դեռ անորոշՆիկոլ Վովայի Փաշինյան, մտածում եք, այնքան միամիտ ենք, որ հավատանք, թե՝ կհեռանա՞ք. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Զանգեր կոչվող հատվածից մինչև Գորայք ճանապարհին թույլ ձյուն է տեղում
Բանակում զինվոր է մահացել․ ՊՆ-ն մանրամասնում է
Բյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքՀանձնվում եմ, ինձ հեռացրեք՝ «сдаёмся». Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)Կողմ քվեարկեք սահմանադրությանը՝ ես հեռանում եմ. Փաշինյանն ընդիմությանն արեց իր առաջարկը (տեսանյութ)Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից տներՍոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել. Factor.amՄենք կբերեք խաղաղություն առանց սահմանադրության փոփոխության. իսկ արտավաոր բարքերը գրողի ծոցն էլ մնալու են. Արամ Վարդևանյան (տեսանյութ)Մենք խաղաղությունը բերելու ենք դնենք ձեր սեղանին ու դուք այդ խաղաղությունը ստորագելու եք Ալիևի հետ. Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը«Նախ ներսից փորձեք խաղաղվել, այ կոլաբորանտ «խաղաղասերներ»․ Տաթևիկ ՀայրապետյանԵս տալիս եմ երաշխիք, որ եթե սահմանադրությունը փոխվի, կստորագրվի խաղաղությունը. Փաշինյան (տեսանյութ)Ամենայն Հայոց կաթողիկոսը պատանիներին հորդորել է Սուրբ Գրքի պատգամները կենսագործել առօրյա կյանքումՀՀ և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական գործակցության համաձայնագիրը համապատասխան է սահմանադրականությանըԶբաղվե՛ք մայրաքաղաքի խնդիրներով՝ ֆեյսբուքում գրառումներ անելու փոխարեն․Գառնիկ ԴանիելյանՏավուշի մարզում, ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, նախատեսված է կատարել պայթեցմшն աշխատանքներԵԱՏՄ-ում նախատեսվում է ստեղծել ագրոինովացիոն կենտրոններԹուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին. Յաշար Գյուլեր
Մամուլ

Միշտ կառուցողական եմ տրամադրված եղել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

ՀՀ իշխանությունները, ինչպես տեղեկացրել ենք, դեռեւս ամռանը որոշում էին կայացրել հետ կանչել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին, որը 2024 թ. օգոստոսին էր նշանակվել, բայց նոր դեսպանի նշանակումն ուշացավ, ուստի Արսենյանը շարունակեց պաշտոնավարել: Սովորաբար դեսպանի հետկանչն իրականացվում է նորի նշանակմանը զուգահեռ: Գրել էինք, որ ՀՀ իշխանությունները որոշել են Մոսկվա գործուղել եվրոպական երկրներում դեսպան աշխատած, 2004-10 թթ․ ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցիչ՝ 67-ամյա Սամվել Մկրտչյանին, որն ԱԳ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմյանի քեռին է, բայց ռուսական կողմը ձգձգում է նրա ագրեմանը: Իր հետկանչի պատճառների եւ հայ-ռուսական հարաբերությունների մասին մի քանի հարց ուղղեցինք Գուրգեն Արսենյանին։

- Պարոն Արսենյան, արդեն վերադարձե՞լ եք Հայաստան, թե՞ դեռ Մոսկվայում ՀՀ դեսպանի պարտականություններն եք կատարում։

- Ես Մոսկվայում եմ, երբ կլինի նախագահի հրամանագիրը, կվերադառնամ։

- Իսկ ե՞րբ կլինի, գուցե չլինի՞, որովհետեւ տեղեկություններ կան, որ ռուսական կողմի սրտով չէ Ձեր փոխանորդը։

- Չգիտեմ՝ երբ կլինի, մնացած հարցերն էլ արտգործնախարարությանը տվեք, ես կասեմ միայն, որ Դուք խոր մոլորության մեջ եք փոխարինողի մասով։

- Իսկ ինչո՞ւ եք դեռ Մոսկվայում, ամառվանից խոսվում էր Ձեր հետկանչի մասին։

- Մինչեւ Նոր տարի կլինեմ Հայաստանում։

- Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին 3 անգամ պատրաստվում է Մոսկվա այցելել, թեեւ շատ վաղուց էին անոնսել Մոսկվա այցելելու մասին, բայց, չգիտես ինչու, ձգձգվեց: Արդեն տեղեկություններ կան, որ ԵԱՏՄ-ում էլ են մտադիր սառեցել Հայաստանի անդամակցությունը, կրկնել ՀԱՊԿ-ի մասով որոշումը։ Դուք տեղյա՞կ եք այս մասին, ի՞նչ կարող եք ասել առհասարակ հայ-ռուսական հարաբերությունների մասին։

- Այդ հարցն էլ պետք է կառավարությանը տաք։

- Ի՞նչ տրամադրություններ կան ռուսական պաշտոնական շրջանակներում։

- Երեք այցն էլ պլանավորված այց է` աշխատանքային, որոնք գտնվում են օրացույցում, իսկ բովանդակային մասը՝ քննարկումներից հետո։

- Բայց Դուք անձամբ ի՞նչ եք կանխատեսում, եւ ամենակարեւորը՝ ԵԱՏՄ-ն տնտեսական հարթակ է, սառեցումն ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ մեր տնտեսության վրա։ Կամ՝ ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկելն ի՞նչ հետեւանք կունենա։

- Դուք պետք է հիշեք, որ ես գտնվում եմ դիվանագիտական ծառայության մեջ, որի գործունեությունը կարգավորվում է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքով։ Ելնելով այդ օրենքի պահանջներից՝ ես ԶԼՄ-ներին մեկնաբանություններ տալու իրավունք չունեմ, սահմանափակ են իմ հնարավորությունները։

- Բայց Դուք շուտով կվերադառնաք: Ի դեպ, Ձեր ցանկությա՞մբ եք վերադառնում, թե՞ իշխանություններն են նման որոշում կայացրել, եթե` այո, ապա ո՞ր հարցերում չեք արդարացրել նրանց սպասելիքները։

- Այո, դա քաղաքական որոշում է, բայց ո՞վ ասաց, որ չեմ արդարացրել, ուղղեք այդ հարցերն իրենց, թող իրենք պատասխանեն։ Երկու տարին ավարտվեց, նշանակել էին երկու տարով` ավարտվեց:

- Կարող էին երկարացնել ժամկետը։

- Դե, գիտեք ինչ, եկեք՝ այդ հարցն ինձ մի տվեք։

- Պատճառը գուցե այն է, որ չե՞ք կիսում նրանց կուրսը, ավելի կառուցողական եք տրամադրված Ռուսաստանի հանդեպ, եւ դա է նրանց նյարդայնացնում։

- Ես միշտ եմ կառուցողական տրամադրված եղել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ։ Ցանկացած դեսպան պետք է իրականացնի իր գործունեությունը՝ ելնելով կառուցողական լինելու հիմքից՝ ցանկացած երկրի հետ։ Սա մեր սահմանադրական պարտավորությունն է, մեր գործունեությունն ուղղված է կառուցողական հարաբերություններ հաստատելուն։

- Իսկ քաղաքական իշխանության՝ Ռուսաստանի հետ փոխհարաբերություններն ինչպե՞ս կգնահատեք։

- Դա չենք կարող քննարկել, արգելված է, մենք իրականացնում ենք կառավարության կողմից մշակված քաղաքականությունը։