Ռուսաստանի և Չինաստանի հետ պայմանավորվածությունների շրջանակում ամերիկյան միջուկային զինանոցի կրճատումը դժվար է լինելու. ԹրամփՊապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ»Սարուխանում ծեծկռտուք՝ պաշտոնյայի բարեկամի մասնակցությամբ․ ինչո՞ւ են իրավապահները հետապնդում տուժածներին. «Հրապարակ»Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Անհետ կորածների 5 ծնող՝ Փաշինյանի համաժողովին. ո՞վ և ինչո՞ւ որոշեց, թե ովքեր կարող են մասնակցելՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերովՆորանշանակ ՄՍԾ պետը․ ով է Արամ Միրիջանյանը և ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»Մոսկվան արմատական է տրամադրված․ «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ն, լույս չի լինիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը. «Ժողովուրդ»Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ»Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ»Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց. «Հրապարակ»Բենզինն Ամերիկայում սկսել է էժանանալԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»Երազ է տեսել ու սպանել մարդուն. «Հրապարակ»Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ուկրաինան շարունակում է հարվածներ հասցնել Ղրիմի կամուրջինՍեդա Ղուկասյանը նշանակվել է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի պետԳավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառնալ ձեր հանցակիցը բոլոր զիջումներում․ ՍաղաթելյանՖիդանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային օրակարգըՄարթա Կոս. «Չենք ցանկանում, որ Վրաստանը դուրս մնա կարևոր գործընթացներից»Միգրացիայի միջազգային համաժողովին ներկայացվել է ՀՀ միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըԱՄՆ-ում Իրանին մեղադրել են երկրի կարևորագույն ենթակառուցվածքների դեմ կիբերհարձակումների մեջՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենԴավայ, դուրս եկար դահլիճից. Ռուբինյանը հրավիրեց անվտանգության աշխատակիցներին՝ Էդգար Ղազարյանին դուրս հանելու համար (տեսանյութ)Իրավական տեռոր, թե՞ արդարադատության դիահերձում. 7 տարի ու դեռ անորոշՆիկոլ Վովայի Փաշինյան, մտածում եք, այնքան միամիտ ենք, որ հավատանք, թե՝ կհեռանա՞ք. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Զանգեր կոչվող հատվածից մինչև Գորայք ճանապարհին թույլ ձյուն է տեղում
Բանակում զինվոր է մահացել․ ՊՆ-ն մանրամասնում է
Բյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքՀանձնվում եմ, ինձ հեռացրեք՝ «сдаёмся». Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)Կողմ քվեարկեք սահմանադրությանը՝ ես հեռանում եմ. Փաշինյանն ընդիմությանն արեց իր առաջարկը (տեսանյութ)Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից տներՍոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել. Factor.amՄենք կբերեք խաղաղություն առանց սահմանադրության փոփոխության. իսկ արտավաոր բարքերը գրողի ծոցն էլ մնալու են. Արամ Վարդևանյան (տեսանյութ)Մենք խաղաղությունը բերելու ենք դնենք ձեր սեղանին ու դուք այդ խաղաղությունը ստորագելու եք Ալիևի հետ. Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը«Նախ ներսից փորձեք խաղաղվել, այ կոլաբորանտ «խաղաղասերներ»․ Տաթևիկ ՀայրապետյանԵս տալիս եմ երաշխիք, որ եթե սահմանադրությունը փոխվի, կստորագրվի խաղաղությունը. Փաշինյան (տեսանյութ)Ամենայն Հայոց կաթողիկոսը պատանիներին հորդորել է Սուրբ Գրքի պատգամները կենսագործել առօրյա կյանքումՀՀ և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական գործակցության համաձայնագիրը համապատասխան է սահմանադրականությանըԶբաղվե՛ք մայրաքաղաքի խնդիրներով՝ ֆեյսբուքում գրառումներ անելու փոխարեն․Գառնիկ ԴանիելյանՏավուշի մարզում, ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, նախատեսված է կատարել պայթեցմшն աշխատանքներԵԱՏՄ-ում նախատեսվում է ստեղծել ագրոինովացիոն կենտրոններԹուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին. Յաշար ԳյուլերԱրդյոք ատեստավորման ևս մեկ հնարավորություն կտրվի ֆիզիկայի ուսուցիչներին. ԿԳՄՍ նախարարը խորհուրդ տվեց հանգիստ լինելՎրաստանն ու Ադրբեջանը քննարկել են Հարավային Կովկասից Եվրոպա էներգետիկ միջանցքի նախագծի առաջմղումըՄեռնեք էլ, խաղաղություն լինելու է. Միրզոյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
Մամուլ

Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վերջին օրերին Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների հարցում բավականին խառը հայտարարություններ է անում՝ մի կողմից խոստանալով հասնել դրանց վերացմանը, մյուս կողմից՝ անընդհատ հետաձգելով հարցի քննարկումը։

Հիշեցնենք, որ Հայաստանը ԵԱՏՄ կառույցներում պահանջում է Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի արտահանման նկատմամբ կիրառվող սահմանափակումները ճանաչել որպես առևտրային խոչընդոտ։ Սակայն նոյեմբերի 3-ին նախատեսված քննարկումը Հայաստանի նախաձեռնությամբ հետաձգվեց, նոյեմբերի 10-ին էլ այն չկայացավ։ Թե ինչու է հայկական կողմը սեփական պահանջի քննարկումն այսքան ձգձգում, Պապոյանը հստակ չի բացատրում։

Իսկ երեկ նախարար Պապոյանն արդեն հայտարարեց, որ Հայաստանը հարցը ԵԱՏՄ-ում կներկայացնի այն ժամանակ, երբ վստահ լինի, որ իր առաջարկն ընդունվելու է։ Հակառակ դեպքում չի բացառվում նույնիսկ ԵԱՏՄ դատարան դիմելը։ Միաժամանակ Պապոյանը կրկին վստահեցրեց, որ ամեն ինչ անում են առաջիկայում դրական արդյունք ունենալու համար։

Ուշագրավ է նաև նախարարի՝ Մոսկվա չմեկնելու հանգամանքը։ Թեև նոյեմբերի 18-19-ին նա պետք է մասնակցեր ԵԱՏՄ առևտրային քաղաքականության հարցերով խորհրդակցություններին, Պապոյանն երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ հանդիպումը նախարարների մակարդակով չեղարկվել է, քանի որ գործընկեր երկու նախարար վերջին պահին չեն կարողացել մասնակցել։ Փոխարենը հանդիպելու են փոխնախարարները։

Պապոյանը շտապել է նաև ընդգծել, որ Հայաստանը Ռուսաստանին դիտարկում է որպես գործընկեր, և իրենք առավելագույն ջանքերն են գործադրում հայ-ռուսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահելու համար։

Ստացվում է՝ մի կողմից Հայաստանի տնտեսության համար կարևոր հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները շարունակում են մնալ չլուծված, տնտեսությունը գահավիժում է, մյուս կողմից՝ պաշտոնական Երևանը դեռ սպասում է, թե երբ և ինչ պայմաններում հնարավոր կլինի այդ հարցը բարձրացնել ԵԱՏՄ-ում։ Իսկ Պապոյանի հայտարարություններից այդպես էլ պարզ չի դառնում՝ Հայաստանը կոնկրետ ինչ պայմանավորվածությունների է սպասում, ինչու են քննարկումները կրկին ու կրկին հետաձգվում, և ի վերջո ե՞րբ են հայկական արտադրողները կարողանալու իրենց արտադրանքը վաճառել ՌԴ-ում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։