Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ»Սարուխանում ծեծկռտուք՝ պաշտոնյայի բարեկամի մասնակցությամբ․ ինչո՞ւ են իրավապահները հետապնդում տուժածներին. «Հրապարակ»Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Անհետ կորածների 5 ծնող՝ Փաշինյանի համաժողովին. ո՞վ և ինչո՞ւ որոշեց, թե ովքեր կարող են մասնակցելՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերովՆորանշանակ ՄՍԾ պետը․ ով է Արամ Միրիջանյանը և ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»Մոսկվան արմատական է տրամադրված․ «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ն, լույս չի լինիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը. «Ժողովուրդ»Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ»Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ»Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց. «Հրապարակ»Բենզինն Ամերիկայում սկսել է էժանանալԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»Երազ է տեսել ու սպանել մարդուն. «Հրապարակ»Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ուկրաինան շարունակում է հարվածներ հասցնել Ղրիմի կամուրջինՍեդա Ղուկասյանը նշանակվել է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի պետԳավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառնալ ձեր հանցակիցը բոլոր զիջումներում․ ՍաղաթելյանՖիդանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային օրակարգըՄարթա Կոս. «Չենք ցանկանում, որ Վրաստանը դուրս մնա կարևոր գործընթացներից»Միգրացիայի միջազգային համաժողովին ներկայացվել է ՀՀ միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըԱՄՆ-ում Իրանին մեղադրել են երկրի կարևորագույն ենթակառուցվածքների դեմ կիբերհարձակումների մեջՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենԴավայ, դուրս եկար դահլիճից. Ռուբինյանը հրավիրեց անվտանգության աշխատակիցներին՝ Էդգար Ղազարյանին դուրս հանելու համար (տեսանյութ)Իրավական տեռոր, թե՞ արդարադատության դիահերձում. 7 տարի ու դեռ անորոշՆիկոլ Վովայի Փաշինյան, մտածում եք, այնքան միամիտ ենք, որ հավատանք, թե՝ կհեռանա՞ք. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Զանգեր կոչվող հատվածից մինչև Գորայք ճանապարհին թույլ ձյուն է տեղում
Բանակում զինվոր է մահացել․ ՊՆ-ն մանրամասնում է
Բյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքՀանձնվում եմ, ինձ հեռացրեք՝ «сдаёмся». Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)Կողմ քվեարկեք սահմանադրությանը՝ ես հեռանում եմ. Փաշինյանն ընդիմությանն արեց իր առաջարկը (տեսանյութ)Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից տներՍոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել. Factor.amՄենք կբերեք խաղաղություն առանց սահմանադրության փոփոխության. իսկ արտավաոր բարքերը գրողի ծոցն էլ մնալու են. Արամ Վարդևանյան (տեսանյութ)Մենք խաղաղությունը բերելու ենք դնենք ձեր սեղանին ու դուք այդ խաղաղությունը ստորագելու եք Ալիևի հետ. Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը«Նախ ներսից փորձեք խաղաղվել, այ կոլաբորանտ «խաղաղասերներ»․ Տաթևիկ ՀայրապետյանԵս տալիս եմ երաշխիք, որ եթե սահմանադրությունը փոխվի, կստորագրվի խաղաղությունը. Փաշինյան (տեսանյութ)Ամենայն Հայոց կաթողիկոսը պատանիներին հորդորել է Սուրբ Գրքի պատգամները կենսագործել առօրյա կյանքումՀՀ և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական գործակցության համաձայնագիրը համապատասխան է սահմանադրականությանըԶբաղվե՛ք մայրաքաղաքի խնդիրներով՝ ֆեյսբուքում գրառումներ անելու փոխարեն․Գառնիկ ԴանիելյանՏավուշի մարզում, ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, նախատեսված է կատարել պայթեցմшն աշխատանքներԵԱՏՄ-ում նախատեսվում է ստեղծել ագրոինովացիոն կենտրոններԹուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին. Յաշար ԳյուլերԱրդյոք ատեստավորման ևս մեկ հնարավորություն կտրվի ֆիզիկայի ուսուցիչներին. ԿԳՄՍ նախարարը խորհուրդ տվեց հանգիստ լինելՎրաստանն ու Ադրբեջանը քննարկել են Հարավային Կովկասից Եվրոպա էներգետիկ միջանցքի նախագծի առաջմղումըՄեռնեք էլ, խաղաղություն լինելու է. Միրզոյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրը
Մամուլ

Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Չինական Շենժեն քաղաքն այս օրերին դառնում է համաշխարհային պատմության վճռորոշ հասցե. այնտեղ սկսվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի ու Սի Ծինփինի հանդիպումները: Միջազգային մամուլը Շենժենն արդեն իսկ «Յալթա-2» է անվանում ու զուգահեռներ տանում 1945 թվականի Մեծ եռյակի պատմական հանդիպման հետ: Քաղաքագիտական շրջանակներում նշվում է, որ եթե 81-ամյա վաղեմության Յալթայի հանդիպումը գործող աշխարհակարգի ծնունդն էր, որն այսօր փլուզվել է, ապա Շենժենի գագաթնաժողովը կարող է դնել նոր՝ բազմաբևեռ աշխարհի հիմքը՝ ձևավորելով Վաշինգտոն-Մոսկվա-Պեկին նոր եռանկյունին, որտեղ գերտերությունները քննարկելու են համաշխարհային օրակարգի առանցքային հարցերը՝ միջուկային զենքի կրճատումից ու Իրանի շուրջ զարգացումներից մինչև ուկրաինական կարգավորում և տարածաշրջանային անվտանգություն:

Միջազգային հարաբերությունների այս պատմական բեկման ֆոնին՝ Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական վերջին դրսևորումները վկայում են, որ պաշտոնական Երևանում ևս որոշակիորեն զգում են գլոբալ քաղաքական քամիների ուղղության փոփոխությունը: Այն շրջադարձային հռետորաբանությունն ու դեպի Մոսկվա արվող զգուշավոր քայլերը, որոնք նկատվում են վերջին շրջանում, քաղաքական վերլուծաբանների գնահատմամբ, դժվար է դիտարկել զուտ որպես պլանային դիվանագիտական ակտիվություն: Ավելի հավանական է, որ Երևանում սկսել են գիտակցել՝ երկարատև միակողմանի աշխարհաքաղաքական նախապատվությունների ժամանակաշրջանն ավարտվում է, և գերտերությունների միջև կայանալիք մեծ գործարքների արդյունքում Հարավային Կովկասը կարող է հայտնվել բոլորովին այլ իրողությունների կենտրոնում:

Ըստ միջազգայնագետների դիտարկումների, «Յալթա-2»-ի տրամաբանությամբ ընթացող գլոբալ վերաբաժանման համատեքստում ռազմավարական և աշխարհագրական գործոնները թելադրում են հստակ օրինաչափություններ: Քանի որ գերտերությունները ձգտում են հստակեցնել իրենց կենսական շահերի սահմանները՝ փոխադարձ զիջումների և հավասարակշռության հասնելու նպատակով, չափազանց բարձր է հավանականությունը, որ Հայաստանը վերստին դիտարկվի որպես ռուսական ազդեցության և պատասխանատվության գոտու մաս: Այս սցենարի իրագործման դեպքում արևմտյան կենտրոնները, առաջնորդվելով սեփական գլոբալ առաջնահերթություններով և այլ տարածաշրջաններում ձեռք բերված պայմանավորվածություններով, կարող են փաստացի փակել հայկական ուղղությամբ իրենց ակտիվ ներգրավվածության էջը՝ Երևանին թողնելով տարածաշրջանային իրական ուժային կենտրոնների հետ առերեսվելու հրամայականի առջև:

Նման զարգացումը Հայաստանի համար ստեղծում է չափազանց բարդ ու զգայուն իրավիճակ: Երկար ժամանակ վարված քաղաքականությունը, որն ուղեկցվում էր դաշնակցային հարաբերությունների սառեցմամբ և կտրուկ հայտարարություններով, խորը հետք է թողել երկկողմ վստահության վրա: Եթե գլոբալ պայմանավորվածությունների արդյունքում Ռուսաստանը վերահաստատի իր առանցքային դերակատարումը տարածաշրջանում, ապա պաշտոնական Երևանը ստիպված է լինելու լուրջ և առարկայական բացատրություններ տալ նախորդ տարիների քաղաքական կուրսի վերաբերյալ: Այդ պարագայում զուտ դիվանագիտական ժեստերն ու բարեկամական մթնոլորտի մասին հայտարարությունները բավարար չեն լինի. տարածաշրջանի «վերահսկողի» կարգավիճակը վերականգնող կողմը պահանջելու է հստակ, չափելի քայլեր և ռազմավարական երաշխիքներ:

Թեև Հայաստանի իշխանությունները մշտապես պնդել են, որ իրենք փորձում են արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիա իրականացնել՝ երկրի ինքնիշխանության ամրապնդման և անվտանգային ռիսկերի նվազեցման նպատակով, ռեալ պոլիտիկի դաժան իրողությունները ցույց են տալիս, որ միջազգային հարաբերություններում ամեն ինչ այդքան ռոմանտիկ ու հեքիաթային չէ: Փորձագիտական շրջանակների գնահատմամբ, աշխարհաքաղաքական կոշտ բախումների փուլում նման պատկերացումներն ու հայտարարություններն ավելի շատ քաղաքական դիլետանտիզմի են նմանվում, քան իրատեսական ռազմավարության: Պատմական փորձը բազմիցս ապացուցել է, որ նմանատիպ իրավիճակներում գերտերությունների միջամտությունները վերջնարդյունքում լինում են շատ ավելի կոպիտ ու ցավոտ, քան կարող է թվալ առաջին հայացքից: Հետևաբար, աշխարհի նոր բաժանումից հետո չի բացառվում, որ տարբեր ազդեցության գոտիներում հայտնված փոքր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի ուղղությամբ լինելու են ուղղակի և կոշտ միջամտություններ, և հայ ժողովուրդը ստիպված է լինելու վճարել՝ վերջին տարիների չհաշվարկված արտաքին քաղաքականության քաղաքական ու տնտեսական գինը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում