Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Անհետ կորածների 5 ծնող՝ Փաշինյանի համաժողովին. ո՞վ և ինչո՞ւ որոշեց, թե ովքեր կարող են մասնակցելՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերովՆորանշանակ ՄՍԾ պետը․ ով է Արամ Միրիջանյանը և ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»Մոսկվան արմատական է տրամադրված․ «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ն, լույս չի լինիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը. «Ժողովուրդ»Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ»Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ»Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց. «Հրապարակ»Բենզինն Ամերիկայում սկսել է էժանանալԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»Երազ է տեսել ու սպանել մարդուն. «Հրապարակ»Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ուկրաինան շարունակում է հարվածներ հասցնել Ղրիմի կամուրջինՍեդա Ղուկասյանը նշանակվել է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի պետԳավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառնալ ձեր հանցակիցը բոլոր զիջումներում․ ՍաղաթելյանՖիդանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային օրակարգըՄարթա Կոս. «Չենք ցանկանում, որ Վրաստանը դուրս մնա կարևոր գործընթացներից»Միգրացիայի միջազգային համաժողովին ներկայացվել է ՀՀ միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըԱՄՆ-ում Իրանին մեղադրել են երկրի կարևորագույն ենթակառուցվածքների դեմ կիբերհարձակումների մեջՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենԴավայ, դուրս եկար դահլիճից. Ռուբինյանը հրավիրեց անվտանգության աշխատակիցներին՝ Էդգար Ղազարյանին դուրս հանելու համար (տեսանյութ)Իրավական տեռոր, թե՞ արդարադատության դիահերձում. 7 տարի ու դեռ անորոշՆիկոլ Վովայի Փաշինյան, մտածում եք, այնքան միամիտ ենք, որ հավատանք, թե՝ կհեռանա՞ք. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Զանգեր կոչվող հատվածից մինչև Գորայք ճանապարհին թույլ ձյուն է տեղում
Բանակում զինվոր է մահացել․ ՊՆ-ն մանրամասնում է
Բյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքՀանձնվում եմ, ինձ հեռացրեք՝ «сдаёмся». Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)Կողմ քվեարկեք սահմանադրությանը՝ ես հեռանում եմ. Փաշինյանն ընդիմությանն արեց իր առաջարկը (տեսանյութ)Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից տներՍոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել. Factor.amՄենք կբերեք խաղաղություն առանց սահմանադրության փոփոխության. իսկ արտավաոր բարքերը գրողի ծոցն էլ մնալու են. Արամ Վարդևանյան (տեսանյութ)Մենք խաղաղությունը բերելու ենք դնենք ձեր սեղանին ու դուք այդ խաղաղությունը ստորագելու եք Ալիևի հետ. Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը«Նախ ներսից փորձեք խաղաղվել, այ կոլաբորանտ «խաղաղասերներ»․ Տաթևիկ ՀայրապետյանԵս տալիս եմ երաշխիք, որ եթե սահմանադրությունը փոխվի, կստորագրվի խաղաղությունը. Փաշինյան (տեսանյութ)Ամենայն Հայոց կաթողիկոսը պատանիներին հորդորել է Սուրբ Գրքի պատգամները կենսագործել առօրյա կյանքումՀՀ և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական գործակցության համաձայնագիրը համապատասխան է սահմանադրականությանըԶբաղվե՛ք մայրաքաղաքի խնդիրներով՝ ֆեյսբուքում գրառումներ անելու փոխարեն․Գառնիկ ԴանիելյանՏավուշի մարզում, ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, նախատեսված է կատարել պայթեցմшն աշխատանքներԵԱՏՄ-ում նախատեսվում է ստեղծել ագրոինովացիոն կենտրոններԹուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին. Յաշար ԳյուլերԱրդյոք ատեստավորման ևս մեկ հնարավորություն կտրվի ֆիզիկայի ուսուցիչներին. ԿԳՄՍ նախարարը խորհուրդ տվեց հանգիստ լինելՎրաստանն ու Ադրբեջանը քննարկել են Հարավային Կովկասից Եվրոպա էներգետիկ միջանցքի նախագծի առաջմղումըՄեռնեք էլ, խաղաղություն լինելու է. Միրզոյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրը«Դու արջ քորո’ղ ես, դու ստնտու’ ես, դու…»… Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին (տեսանյութ)Անընդունելի է Արցախը և մեր հերոսներին հիշողությունից ջնջելու փորձը․ Դանիելյան
Մամուլ

Անհետ կորածների 5 ծնող՝ Փաշինյանի համաժողովին. ո՞վ և ինչո՞ւ որոշեց, թե ովքեր կարող են մասնակցել

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է.

Մենք գրել էինք, որ նոյեմբերի 19-20-ը Երեւանում անցկացվելու է «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն եւ համագործակցություն» խորագրով միջազգային համաժողով, որը կազմակերպել են Անվտանգության խորհրդի գրասենյակը, ԱԳՆ-ն եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ Համաժողովին ելույթ են ունենալու Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանը, ՄԻՊ-ը, արդարադատության փոխնախարարը, աշխարհի տարբեր երկրներում անհետ կորածների հարազատներ: Թվում է, թե մեր բոլոր անհետ կորած զինծառայողների հարազատները պետք է մասնակցեին համաժողովին, եւ այն հենց նրանց հարազատներին մխիթարելու, նրանց բարձրացրած հարցերի լուծումը գտնելու համար է նախաձեռնվել: Բայց պարզվում է` այդպես չէ: Աշխարհի տարբեր երկրներից Հայաստան են ժամանել անհետ կորածների հարազատներ, այդ խնդիրներով զբաղվող կառույցների ղեկավարներ, եւ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը փորձում են հերթական միջազգային կոնֆերանսով ամրացնել իրենց դիրքերը, իրենց համար լրացուցիչ փիառ ապահովել: Մենք տեղեկացել էինք, որ ԱԱԾ-ից կապվել են անհետ կորած զինծառայողների ծնողների հետ եւ առաջարկել 5 հոգանոց կազմով ներկա լինել միջոցառմանը, սակայն այդ 5 հոգու ցանկն էլ իրենք են որոշել: Օրինակ, փաստաբան Տաթեւիկ Սողոյանի անունը, որի քեռին եւս անհետ կորածների մեջ է, հանել են ցանկից:

Անհետ կորածների ծնողներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ չեն, թե այս համաժողովն ինչ նպատակով է կազմակերպվում, սակայն իրենք դեմ են հատկապես Ալեն Սիմոնյանի մասնակցությանը, որը ժամանակ առաջ իրենց զավակների հետ կապված անթույլատրելի հայտարարություններ է արել: Համաժողովը տեղի է ունենալու այսօր, «Մարիոթ»-ում, տեւելու է երկու օր: Բացմանը մասնակցելու եւ ելույթ է ունենալու նաեւ Նիկոլ Փաշինյանը: 2020 թվականին անհայտ կորած զինվորներից մեկի ծնողը, որը խնդրեց չհրապարակել իր անունը, հարցին, թե ինչ սպասելիքներ ունեն այս համաժողովից, ասաց. «Իմ որդին ողջ է, դրանում խոսք չկա: Ո՞նց կարելի է կասկածել»: Այսինքն, պահանջն է` գտնեն եւ տուն վերադարձնեն 2020-ին անհետ կորած զինվորներին: Ելույթ ունենալո՞ւ եք համաժողովում։ «Ելույթ երեւի չեմ ունենալու, սպասելիքներն էլ պարզ կլինեն տեղում: Միջազգային կոնֆերանս է, տարբեր երկրներից գալու են, լավ է, որ տարբեր երկրներից գալիս են` անհետ կորածների ընտանիքներից: Կփոխանակվենք մեր փորձով: Տեսնենք, թե ինչ կլինի»: Իսկ ինչո՞ւ են ընդամենը հինգ ծնողի հրավիրել։ «Հաջորդ օրն ավելի շատ են լինելու: Ամսի 19-ին՝ հինգ ծնող, հետո` ավելի շատ: Անկեղծ, չգիտեմ, թե երկրորդ օրը քանի ծնող է մասնակցելու, սակայն գիտեմ, որ շատ են լինելու»: Առաջին օրվա սահմանափակումը, ըստ ամենայնի, պայմանավորված է Փաշինյանի մասնակցությամբ: Անհետ կորածի ծնողը հավելեց նաեւ, որ չի ցանկանում այս ամենին քաղաքական ենթատեքստ տալ: Չնայած մենք քաղաքական թեմա իր հետ չէինք էլ քննարկում: