Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերովՆորանշանակ ՄՍԾ պետը․ ով է Արամ Միրիջանյանը և ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»Մոսկվան արմատական է տրամադրված․ «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ն, լույս չի լինիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը. «Ժողովուրդ»Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ»Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ»Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց. «Հրապարակ»Բենզինն Ամերիկայում սկսել է էժանանալԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»Երազ է տեսել ու սպանել մարդուն. «Հրապարակ»Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ուկրաինան շարունակում է հարվածներ հասցնել Ղրիմի կամուրջինՍեդա Ղուկասյանը նշանակվել է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի պետԳավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառնալ ձեր հանցակիցը բոլոր զիջումներում․ ՍաղաթելյանՖիդանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային օրակարգըՄարթա Կոս. «Չենք ցանկանում, որ Վրաստանը դուրս մնա կարևոր գործընթացներից»Միգրացիայի միջազգային համաժողովին ներկայացվել է ՀՀ միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըԱՄՆ-ում Իրանին մեղադրել են երկրի կարևորագույն ենթակառուցվածքների դեմ կիբերհարձակումների մեջՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենԴավայ, դուրս եկար դահլիճից. Ռուբինյանը հրավիրեց անվտանգության աշխատակիցներին՝ Էդգար Ղազարյանին դուրս հանելու համար (տեսանյութ)Իրավական տեռոր, թե՞ արդարադատության դիահերձում. 7 տարի ու դեռ անորոշՆիկոլ Վովայի Փաշինյան, մտածում եք, այնքան միամիտ ենք, որ հավատանք, թե՝ կհեռանա՞ք. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Զանգեր կոչվող հատվածից մինչև Գորայք ճանապարհին թույլ ձյուն է տեղում
Բանակում զինվոր է մահացել․ ՊՆ-ն մանրամասնում է
Բյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքՀանձնվում եմ, ինձ հեռացրեք՝ «сдаёмся». Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)Կողմ քվեարկեք սահմանադրությանը՝ ես հեռանում եմ. Փաշինյանն ընդիմությանն արեց իր առաջարկը (տեսանյութ)Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից տներՍոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել. Factor.amՄենք կբերեք խաղաղություն առանց սահմանադրության փոփոխության. իսկ արտավաոր բարքերը գրողի ծոցն էլ մնալու են. Արամ Վարդևանյան (տեսանյութ)Մենք խաղաղությունը բերելու ենք դնենք ձեր սեղանին ու դուք այդ խաղաղությունը ստորագելու եք Ալիևի հետ. Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը«Նախ ներսից փորձեք խաղաղվել, այ կոլաբորանտ «խաղաղասերներ»․ Տաթևիկ ՀայրապետյանԵս տալիս եմ երաշխիք, որ եթե սահմանադրությունը փոխվի, կստորագրվի խաղաղությունը. Փաշինյան (տեսանյութ)Ամենայն Հայոց կաթողիկոսը պատանիներին հորդորել է Սուրբ Գրքի պատգամները կենսագործել առօրյա կյանքումՀՀ և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական գործակցության համաձայնագիրը համապատասխան է սահմանադրականությանըԶբաղվե՛ք մայրաքաղաքի խնդիրներով՝ ֆեյսբուքում գրառումներ անելու փոխարեն․Գառնիկ ԴանիելյանՏավուշի մարզում, ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, նախատեսված է կատարել պայթեցմшն աշխատանքներԵԱՏՄ-ում նախատեսվում է ստեղծել ագրոինովացիոն կենտրոններԹուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին. Յաշար ԳյուլերԱրդյոք ատեստավորման ևս մեկ հնարավորություն կտրվի ֆիզիկայի ուսուցիչներին. ԿԳՄՍ նախարարը խորհուրդ տվեց հանգիստ լինելՎրաստանն ու Ադրբեջանը քննարկել են Հարավային Կովկասից Եվրոպա էներգետիկ միջանցքի նախագծի առաջմղումըՄեռնեք էլ, խաղաղություն լինելու է. Միրզոյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրը«Դու արջ քորո’ղ ես, դու ստնտու’ ես, դու…»… Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին (տեսանյութ)Անընդունելի է Արցախը և մեր հերոսներին հիշողությունից ջնջելու փորձը․ ԴանիելյանՀիմա թույլ չե՞ք տալիս ստորագրեմ Ալիևի հետ խաղաղությունը, բա ու՞մ հետ ստորագրեմ, ուրիշ ձև չգիտեմ (տեսանյութ)Լավ էլի, դիշովի թեմա եք բացել. հերիք ա էլի, զինվորը չզոհվելու համար ա գնում, հերիք ա զինվորին մեղադրեք չզոհվելու մեջ. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին
Մամուլ

Նորանշանակ ՄՍԾ պետը․ ով է Արամ Միրիջանյանը և ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ինչպես երեկ հայտնել էր «Ժողովուրդ» օրաթերթը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արամ Միրիջանյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետ։

ArmLur.am-ն ներկայացնում է, թե ով է ՄՍԾ նորանշանակ պետ Արամ Միրիջանյանը և ինչ ունեցվածք է նա հայտարարագրել։

Մինչ այս նշանակումը Միրիջանյանը 2025 թվականի սեպտեմբերի 16-ից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալն էր։ Մինչ այդ նա շուրջ 15 տարի աշխատել է «Հերացի» հիվանդանոցային համալիրում՝ որպես վիրաբույժ, այնուհետև զբաղեցրել է բժշկական կենտրոնների ղեկավար պաշտոններ։

Միրիջանյանը 1998-2004 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում, իսկ 2004-2007 թվականներին նույն բուհում անցել է կլինիկական օրդինատուրա՝ վիրաբուժություն մասնագիտությամբ։

2007 թվականից նա աշխատել է «Հերացի» հիվանդանոցային համալիրում՝ որպես վիրաբույժ, իսկ 2007 թվականին նաև դասավանդել է Երևանի պետական բժշկական համալսարանում։ 2022-2023 թվականներին եղել է «Թիվ 22 պոլիկլինիկայի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, 2023-2024 թվականներին՝ «Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն։ 2024-2025 թվականներին աշխատել է «Երևան» բժշկագիտական կենտրոնում՝ բուժական գծով տնօրենի տեղակալ։

Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել․

ArmLur.am-ը ուսումնասիրել է Արամ Միրիջանյանի 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի վերաբերյալ հայտարարագիրը։

Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի սկզբին Միրիջանյանի անունով եղել է Երևանի տարածքում գտնվող հողամաս, հողին ամրակայված այլ անշարժ գույք և անհատական բնակելի տուն։ Դրանք ձեռք են բերվել 2018 թվականին՝ նվիրատվության եղանակով։

Նա ունեցել է նաև բնակարանի 1/7 բաժնեմաս, որը ձեռք է բերել դեռևս 1994 թվականին, ինչպես նաև 2024 թվականին գնված համատեղ սեփականությամբ բնակարան։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2025 թվականին Միրիջանյանը վաճառել է հողամասը՝ 14 մլն 313 հազար 898 դրամով, հողին ամրակայված այլ անշարժ գույքը՝ 259 հազար 755 դրամով, իսկ անհատական բնակելի տունը՝ 25 մլն 254 հազար 460 դրամով։ Երեք գույքի վաճառքից ստացված ընդհանուր գումարը կազմել է 39 մլն 828 հազար 113 դրամ։

Բացի այդ, 2025 թվականի դեկտեմբերի 5-ին նա համատեղ սեփականությամբ բնակարան է ձեռք բերել։ Գույքի հայտարարագրված արժեքը կազմել է 31 մլն 450 հազար դրամ։

Վաճառել է նաև Mercedes-Benz-ը․

Միրիջանյանը 2025 թվականի ընթացքում վաճառել է 2022 թվականի արտադրության «Mercedes-Benz» ավտոմեքենան։ Այն 2025 թվականի ապրիլի 23-ին վաճառել է 16 մլն 575 հազար դրամով։

Տարվա վերջի դրությամբ նրա անունով տրանսպորտային միջոց չի հայտարարագրվել։

100 մլն դրամից ավելի եկամուտ․

2025 թվականի ընթացքում Միրիջանյանի ընդհանուր եկամուտը կազմել է 100 մլն 826 հազար 378 դրամ։

Աշխատանքի վարձատրությունից նա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից ստացել է 3 մլն 204 հազար 624 դրամ, «Երևան» բժշկական կենտրոնից՝ 9 մլն 625 հազար 831 դրամ, իսկ Միասնական սոցիալական ծառայությունից՝ 2 մլն 394 հազար 991 դրամ։

Եկամուտների զգալի մասը կազմել են գույքի օտարումից ստացված գումարները։ Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակից նա ստացել է 36 մլն 180 հազար 981 դրամ, իսկ Վահագն Արմենի Գրիգորյանից՝ 16 մլն 575 հազար դրամ՝ ավտոմեքենայի վաճառքից։

Նա նաև հայտարարագրել է եկամտային հարկի վերադարձից ստացած 3 մլն 824 հազար 123 դրամ և ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացած 217 հազար 364 դրամ այլ եկամուտ։

Բանկային հաշիվներն ու վարկերը․

Պաշտոնյայի բանկային հաշիվների մնացորդը տարվա սկզբի 0 դրամից տարեվերջին հասել է 1 մլն 640 հազար 624 դրամի։

Միևնույն ժամանակ կանխիկ դրամական միջոցները նվազել են՝ 12 մլն 100 հազար դրամից հասնելով 8 մլն 400 հազար դրամի։

Միրիջանյանը հայտարարագրել է նաև «ԱԿԲԱ բանկից» 6 մլն 481 հազար 809 դրամի, «Արդշինբանկից»՝ 2 մլն 824 հազար 710 դրամի, իսկ «Ամերիաբանկից»՝ 19 մլն 496 հազար 945 դրամի վարկեր։

2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է ընդհանուր 33 մլն 563 հազար 255 դրամ։ Դրանցից 32 մլն 24 հազար 255 դրամը հիպոթեքային վարկ է, որի առարկան բնակարանն է։

Տարվա ընթացքում վարկերի մարմանն ուղղված վճարումների համար Միրիջանյանը ծախսել է 19 մլն դրամ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։