Այսօր՝ ժամը 10:00-17:00-ն, լույս չի լինիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը. «Ժողովուրդ»Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ»Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ»Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց. «Հրապարակ»Բենզինն Ամերիկայում սկսել է էժանանալԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»Երազ է տեսել ու սպանել մարդուն. «Հրապարակ»Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ուկրաինան շարունակում է հարվածներ հասցնել Ղրիմի կամուրջինՍեդա Ղուկասյանը նշանակվել է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի պետԳավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառնալ ձեր հանցակիցը բոլոր զիջումներում․ ՍաղաթելյանՖիդանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային օրակարգըՄարթա Կոս. «Չենք ցանկանում, որ Վրաստանը դուրս մնա կարևոր գործընթացներից»Միգրացիայի միջազգային համաժողովին ներկայացվել է ՀՀ միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըԱՄՆ-ում Իրանին մեղադրել են երկրի կարևորագույն ենթակառուցվածքների դեմ կիբերհարձակումների մեջՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենԴավայ, դուրս եկար դահլիճից. Ռուբինյանը հրավիրեց անվտանգության աշխատակիցներին՝ Էդգար Ղազարյանին դուրս հանելու համար (տեսանյութ)Իրավական տեռոր, թե՞ արդարադատության դիահերձում. 7 տարի ու դեռ անորոշՆիկոլ Վովայի Փաշինյան, մտածում եք, այնքան միամիտ ենք, որ հավատանք, թե՝ կհեռանա՞ք. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Զանգեր կոչվող հատվածից մինչև Գորայք ճանապարհին թույլ ձյուն է տեղում
Բանակում զինվոր է մահացել․ ՊՆ-ն մանրամասնում է
Բյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքՀանձնվում եմ, ինձ հեռացրեք՝ «сдаёмся». Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)Կողմ քվեարկեք սահմանադրությանը՝ ես հեռանում եմ. Փաշինյանն ընդիմությանն արեց իր առաջարկը (տեսանյութ)Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից տներՍոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել. Factor.amՄենք կբերեք խաղաղություն առանց սահմանադրության փոփոխության. իսկ արտավաոր բարքերը գրողի ծոցն էլ մնալու են. Արամ Վարդևանյան (տեսանյութ)Մենք խաղաղությունը բերելու ենք դնենք ձեր սեղանին ու դուք այդ խաղաղությունը ստորագելու եք Ալիևի հետ. Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը«Նախ ներսից փորձեք խաղաղվել, այ կոլաբորանտ «խաղաղասերներ»․ Տաթևիկ ՀայրապետյանԵս տալիս եմ երաշխիք, որ եթե սահմանադրությունը փոխվի, կստորագրվի խաղաղությունը. Փաշինյան (տեսանյութ)Ամենայն Հայոց կաթողիկոսը պատանիներին հորդորել է Սուրբ Գրքի պատգամները կենսագործել առօրյա կյանքումՀՀ և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական գործակցության համաձայնագիրը համապատասխան է սահմանադրականությանըԶբաղվե՛ք մայրաքաղաքի խնդիրներով՝ ֆեյսբուքում գրառումներ անելու փոխարեն․Գառնիկ ԴանիելյանՏավուշի մարզում, ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, նախատեսված է կատարել պայթեցմшն աշխատանքներԵԱՏՄ-ում նախատեսվում է ստեղծել ագրոինովացիոն կենտրոններԹուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին. Յաշար ԳյուլերԱրդյոք ատեստավորման ևս մեկ հնարավորություն կտրվի ֆիզիկայի ուսուցիչներին. ԿԳՄՍ նախարարը խորհուրդ տվեց հանգիստ լինելՎրաստանն ու Ադրբեջանը քննարկել են Հարավային Կովկասից Եվրոպա էներգետիկ միջանցքի նախագծի առաջմղումըՄեռնեք էլ, խաղաղություն լինելու է. Միրզոյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրը«Դու արջ քորո’ղ ես, դու ստնտու’ ես, դու…»… Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին (տեսանյութ)Անընդունելի է Արցախը և մեր հերոսներին հիշողությունից ջնջելու փորձը․ ԴանիելյանՀիմա թույլ չե՞ք տալիս ստորագրեմ Ալիևի հետ խաղաղությունը, բա ու՞մ հետ ստորագրեմ, ուրիշ ձև չգիտեմ (տեսանյութ)Լավ էլի, դիշովի թեմա եք բացել. հերիք ա էլի, զինվորը չզոհվելու համար ա գնում, հերիք ա զինվորին մեղադրեք չզոհվելու մեջ. Գեղամ Մանուկյանը՝ ՓաշինյանինՀՌՀ-ի ֆեյսբուքյան էջը կոտրել են․ տեղադրվել են ոչ պաշտոնական մեկնաբանություններՓաշինյան – Մանուկյան վեճը շարունակվում է․ «Ձեր շարքերում էլ իմ նշանակածներից կան» (տեսանյութ)Հայաստանի հավաքականը զիջել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
Մամուլ

Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հանրային ու փորձագիտական մտքի համար կենսական նշանակություն ունի հասկանալը, թե ինչու հատկապես 2020 թվականին լայնածավալ կերպով սկսվեց Արցախի դեմ ուղղված ռազմական ագրեսիան, և արդյոք այսօր էլ գոյություն ունի՞ իրական հավանականություն, որ կարող է տեղի ունենալ նոր պատերազմ՝ այս անգամ արդեն անմիջականորեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ։

 Այս հարցադրման խորքային իմաստը հասկանալու համար, բացի Հայաստանի ներքաղաքական դասավորությունից, անհրաժեշտ է նաև հետահայաց գնահատել հետպատերազմյան տասնամյակների տրամաբանությունը, քանի որ 1994 թվականին Բիշքեկում կնքված հրադադարի արձանագրությունից այս կողմ՝ ուղիղ քսանվեց տարի շարունակ, տարածաշրջանում նման մասշտաբի, ինտենսիվության և խորության խոշոր ռազմական գործողություններ չէին տեղի ունեցել։ Բնականաբար, օրինաչափ հարց է առաջանում, թե ինչո՞ւ Ադրբեջանը, տարիներ շարունակ կուտակելով նավթադոլարներ և սպառազինություն, ավելի շուտ չէր սկսում այդ լայնածավալ գործողությունները։

Հայկական իրականության մեջ շատ հաճախ տարածված է այն պարզունակ պատկերացումը, թե տարածաշրջանային ռազմաքաղաքական իրադարձությունները կախված են բացառապես Ադրբեջանի ղեկավարության կամքից ու ցանկությունից, մինչդեռ իրական աշխարհաքաղաքականության մեջ այդպես չէ, և միջազգային իրադրությունն ու գլոբալ ուժային կենտրոնների դիրքորոշումը շատ մեծ, հաճախ՝ վճռորոշ դերակատարություն ունեն։

Հենց այս համատեքստում պետք է արձանագրել, որ քսանվեց տարի շարունակ խոշոր պատերազմի բացակայությունը պայմանավորված չէր Բաքվի խաղաղասիրությամբ, այլ այն հանգամանքով, որ տարիներ շարունակ հենց միջազգային հանրությունը կամ աշխարհաքաղաքական խոշոր տերություններն են այս կամ այն կերպ՝ դիվանագիտական ճնշումներով, զսպման մեխանիզմներով և կարմիր գծերի սահմանմամբ, կանխել խոշոր էսկալացիան։ Քանի դեռ միջազգային անվտանգային համակարգը գործում էր հարաբերականորեն կանխատեսելի հավասարակշռության պայմաններում, և գերտերություններն ունեին բավարար ռեսուրս ու կենտրոնացվածություն Հարավային Կովկասում ստատուս քվոն վերահսկելու համար, ցանկացած լայնածավալ ռազմական արկածախնդրություն հղի էր Ադրբեջանի համար անկանխատեսելի միջազգային պատժամիջոցներով ու քաղաքական ծանր հետևանքներով։

Այդ տեսանկյունից 2020 թվականը ռազմական գործողություններ սկսելու համար պատմականորեն և աշխարհաքաղաքականորեն ամենահարմար պահն էր, քանի որ աշխարհը հայտնվել էր աննախադեպ համակարգային ճգնաժամի մեջ։ Այդ շրջանում ամբողջ աշխարհով մեկ կայծակնային արագությամբ տարածվել էր կորոնավիրուսի համավարակը, և անգամ ամենախոշոր ու հզոր պետություններն իրենց ողջ պետական, ֆինանսական ու կառավարչական ուշադրությունը կենտրոնացնում էին բացառապես այդ անտեսանելի սպառնալիքի դեմ պայքարին։ Ավելին, համավարակի արդյունքում առաջատար երկրներում ներքաղաքական կյանքը ծայրահեղ լարվում էր, իսկ շարունակական լոքդաունների, տնտեսական անկման և սոցիալական սահմանափակումների պատճառով անընդհատ աճում էր հասարակական ներքին դժգոհությունը։ Եվ քանի որ աշխարհի ռազմաքաղաքական հավասարակշռությունը պահող հիմնական ուժերը խրված էին իրենց սեփական ներքին խնդիրների մեջ, և նրանց արտաքին քաղաքական զգոնությունը կտրուկ թուլացել էր, Ադրբեջանը սառնասրտորեն օգտագործեց այդ բացառիկ առիթը՝ Արցախի նկատմամբ լայնածավալ ռազմական ագրեսիա իրականացնելու համար։

Նաև հենց համաշխարհային ուշադրության այդ շեղվածությամբ և մեծ տերությունների ներքին կաթվածահար վիճակով էր պայմանավորված այն փաստը, որ սանձազերծված ռազմական ագրեսիան չստացավ այն կոշտ և զսպող միջազգային արձագանքը, որը սովորական պայմաններում սպասվում էր։ Անպատժելիության այդ նախադեպը որակապես փոխեց պաշտոնական Բաքվի ռազմավարական մտածողությունը, և դրա արդյունքում Ադրբեջանը հասկացավ, որ իր ռազմաքաղաքական նպատակներին հասնելու համար պետք է պարբերաբար փորձել միջազգային հանրության զգոնությունը՝ շոշափելով մեծ տերությունների դիմադրողականության և արձագանքման շեմը։

Ուժի կիրառման այդ մարտավարության շարունակությունն էր պատճառը, որ հետպատերազմյան շրջանում Ադրբեջանն ընթացքում փորձեց խոշոր հարձակում գործել արդեն Հայաստանի Հանրապետության ռազմավարական ողնաշարը հանդիսացող Սյունիքի ուղղությամբ։ Սակայն այդ փուլում Բաքվի հաշվարկները բախվեցին տարածաշրջանային կարևորագույն դերակատարներից մեկի՝ Իրանի կոշտ, միանշանակ և անզիջում արձագանքին, որի արդյունքում Ադրբեջանը ստիպված եղավ հետ կանգնել իր ծրագրից՝ հստակ հասկանալով, որ սահմանների փոփոխության փորձի դեպքում շատ բարձր է ուղղակի ռազմական միջամտության հանդիպելու հավանականությունը։

Սակայն միջազգային զգոնությունը փորձարկելու ադրբեջանական ձեռագիրը դրանով չավարտվեց, և աշխարհաքաղաքական տեղաշարժերին զուգահեռ՝ Բաքուն նոր հնարավորություններ փնտրեց իր հավակնություններն առաջ մղելու համար։ Ահա թե ինչու 2025 թվականի գարնանը Ադրբեջանը ևս մեկ վտանգավոր փորձ կատարեց Սյունիքի ուղղությամբ խոշոր ռազմական հարձակում սկսելու նպատակով՝ կրկին հույս ունենալով օգտվել միջազգային հարաբերություններում առկա լարվածությունից։ Այս անգամ լայնածավալ բախումը կանխվեց արդեն ամերիկյան կողմի միջամտությամբ, որի արդյունքում Բաքուն հետ կանգնեց այդ ռազմական քայլից, իսկ դիվանագիտական գործընթացը, ի վերջո, հանգեցրեց նույն թվականի օգոստոսին Վաշինգտոնում կնքված եռակողմ համաձայնությանը։

Այդուհանդերձ, պետք է առավելագույնս իրատես լինել և գիտակցել, որ նույնիսկ Վաշինգտոնյան պայմանավորվածությունները և ԹՐԻՓՓ ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը բացարձակ երաշխիք չեն, որ հետագայում Ադրբեջանը չի փորձելու նոր հարձակման փորձեր ձեռնարկել։ Պատմական փորձն ու Բաքվի վարքագիծը հուշում են, որ քանի դեռ Ադրբեջանը զգում է, որ Հայաստանի պաշտպանական և աշխարհաքաղաքական դիրքերը թույլ են, ուժի միջոցով նոր զիջումներ կորզելու գայթակղությունը մշտապես պահպանվելու է։ Այս իրողությունն առավել վտանգավոր է դառնում այն պայմաններում, երբ ժամանակակից միջազգային դրությունն անընդհատ և անկանխատեսելիորեն փոխվում է, ուժային կենտրոնների միջև հակասությունները սրվում են, և ոչ ոք չի կարող բացառել, որ աշխարհաքաղաքական նոր ցնցումների համապատասխան փուլում Ադրբեջանի համար կրկին նոր հարմար առիթ կարող է ստեղծվել, երբ երաշխավոր կամ զսպող տերությունների ուշադրությունը դարձյալ շեղված կլինի այլ ճգնաժամերի վրա։

Ուստի, երևույթների այս շղթան հաշվի առնելով՝ հայկական կողմը պարտավոր է միշտ պահպանել իր ռազմաքաղաքական բարձր զգոնությունը՝ չտրվելով թղթային երաշխիքների պատրանքներին։ Հայաստանը պետք է հատուկ և առաջնահերթ ուշադրություն դարձնի իր ազգային անվտանգության համակարգի արմատական բարեփոխմանը՝ խորությամբ հաշվի առնելով ներկայիս հակամարտությունների ու ժամանակակից տեխնոլոգիական պատերազմների փոփոխված բնույթը։ Միայն սեփական ուժերով հզոր և ասիմետրիկ կերպով պատասխան հարվածներ հասցնելուն մշտապես պատրաստ լինելն է այն իրական զսպաշապիկը, որը կարող է հակառակորդի համար ցանկացած նոր ագրեսիա դարձնել անընդունելիորեն թանկ ու անիմաստ՝ անկախ նրանից, թե տվյալ պահին ինչպիսին կլինի միջազգային կոնյունկտուրան։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում