Բենզինն Ամերիկայում սկսել է էժանանալ
Բենզինի գինը ամերիկյան ավտոլցակայաններում կտրուկ էժանացել է, հասնելով մարտի կեսերի գնային ցուցանիշին։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Համաձայն շուկայական տվյալների, մեկ գալոն բենզինը, որը համարժեք է 3,79 լիտրին, արժե 3,78 դոլար։ Դա, ըստ մասնագետների, պայմանավորված է աշխարհում նավթի էժանացման հետ։ Պատճառը՝ Պարսից ծոցից հում նավթի մատակարարումների ծավալի վերականգնումն է, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններում եղած ակնարկները, որ չի պատրաստվում վերսկսել լայնածավալ պատերազմն Իրանի դեմ։ Այնուհանդերձ, վառելիքը շարունակում է լինել ավելի թանկ, քան Իրանական էսկալացիայից առաջ էր։