Հարկավոր է ստեղծել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ազատ առևտրի գոտի. Սի Ծինփին
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության անդամ երկրները պետք է առաջ մղեն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ազատ առևտրի գոտու ստեղծման գաղափարը՝ ձևավորելով բաց լինելու ավելի բարձր մակարդակ։
«Ասիա-խաղաղօվկիանոսյան ազատ առևտրի գոտին ԱԽՏՀ բոլոր անդամների ընդհանուր տեսլականն է։ Անհրաժեշտ է հետևողականորեն առաջ մղել դրա ստեղծումը՝ ձևավորելով բաց լինելու ավելի բարձր մակարդակի մոդել»,- ասել է նա ԱԽՏՀ գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ։
Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովն անցկացվում է նոյեմբերի 18-19-ը Չինաստանի Շենժեն քաղաքում։
ԱԽՏՀ-ին անդամակցում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 21 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը։ Դրանց բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 60 տոկոսը, աշխարհի բնակչության 36 տոկոսը և համաշխարհային առևտրի 50 տոկոսը։ Այս մասին նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։