Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ համագործակցությունը Ռուսաստանի ռազմավարական առաջնահերթությունն է. Պուտին
Ռուսաստանի համագործակցությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսությունների հետ ռազմավարական ուղղություն է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է РИА Новости-ն։
Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի լիագումար նիստի ընթացքում Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը տարածաշրջանի անբաժանելի մասն է և իր ներդրումն ունի դրա նյութական բարեկեցության ապահովման գործում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինը ժամանել է Չինաստանի Շենժեն քաղաքում անցկացվող ԱԽՏՀ գագաթնաժողովի անցկացման վայր՝ մասնակցելու համաժողովի գլխավոր միջոցառմանը՝ պետությունների ղեկավարների մասնակցությամբ լիագումար նիստին։
Նոյեմբերի 19-ին Չինաստանի Շենժեն քաղաքում՝ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում, տեղի կունենա Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների պատմության մեջ առաջին եռակողմ հանդիպումը։
Բանակցությունների օրակարգը նախապես համաձայնեցված չէ, սակայն ակնկալվում է, որ Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը կարող են քննարկել սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության ապահովման հարցերը։
Բացի նախատեսված եռակողմ հանդիպումից՝ Պուտինը Թրամփի հետ կհանդիպի նաև առանձին՝ երկկողմ ձևաչափով։