Ուկրաինան շարունակում է հարվածներ հասցնել Ղրիմի կամուրջին
Ղրիմի կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել․ սա մեկ շաբաթվա ընթացքում երրորդ հարձակումն է։ Շարժը ժամանակավորապես դադարեցվել է։ Այս մասին նոյեմբերի 19-ի գիշերը Telegram-ի իր ալիքում հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը։
«Իրականացվում է պատճառված վնասի գնահատում»,- գրել է նա։
Կամրջին հարվածը հասցվել է ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպման նախօրեին։
Ուկրաինական մոնիթորինգային ալիքները, հղում անելով համացանցի տեղական օգտատերերին, հայտնում են, որ կամրջի շրջանում որոտացել է մինչև 15 պայթյուն։
«Крымский ветер» Telegram-ալիքը, հղում անելով իր բաժանորդներին, հայտնել է երկու հարվածի մասին։ Տեղի բնակիչների տվյալներով՝ դրանք, հավանաբար, դիպել են կամրջի երկաթուղային հատվածին։