Ռուսաստանի և Չինաստանի հետ պայմանավորվածությունների շրջանակում ամերիկյան միջուկային զինանոցի կրճատումը դժվար է լինելու. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Ռուսաստանի և Չինաստանի հետ հնարավոր պայմանավորվածությունների շրջանակում ամերիկյան միջուկային զինանոցի հետագա կրճատումը դժվար է լինելու։
Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
«Դա շատ դժվար է անել։ Ինձ համար դա բարդ որոշում է»,- ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Մոսկվայի և Պեկինի հետ միջուկային սպառազինությունների կրճատման համաձայնության հասնելու հեռանկարները։
Միաժամանակ Սպիտակ տան ղեկավարը ընդգծել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ կիրառել միջուկային զենք։
«Մենք երբեք չենք ցանկանում այն կիրառել, բայց այն ունենք»,- նշել է ԱՄՆ նախագահը։