Սեդա Ղուկասյանը նշանակվել է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ
Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ է նշանակվել Սեդա Ղուկասյանը:
«Սիրով և մե՜ծ պատասխանատվությամբ միացել եմ Կենտրոնական բանկի պրոֆեսիոնալների թիմին՝ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի կարգավիճակով»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Սեդա Ղուկասյանը նախկինում զբաղեցրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղարի և հանձնաժողովի խոսնակի պաշտոնը: