ՀՌՀ-ի ֆեյսբուքյան էջը կոտրել են․ տեղադրվել են ոչ պաշտոնական մեկնաբանություններ
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պաշտոնական ֆեյսբուքյան էջը կոտրել են, որի հետևանքով Հանձնաժողովի անունից տեղադրվել են մեկնաբանություններ, նաև փորձեր են կատարվել սահմանափակելու տարբեր հրապարակումների մեկնաբանությունների հնարավորությունը։ Այս մասին հայտնում է ՀՌՀ-ն:
«Տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովի կողմից իրականացված ներքին ուսումնասիրության արդյունքում պարզվել են միջադեպի պատճառները։
Հանձնաժողովը հայցում է օգտատերերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։