Ամենայն Հայոց կաթողիկոսը պատանիներին հորդորել է Սուրբ Գրքի պատգամները կենսագործել առօրյա կյանքումՀՀ և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական գործակցության համաձայնագիրը համապատասխան է սահմանադրականությանըԶբաղվե՛ք մայրաքաղաքի խնդիրներով՝ ֆեյսբուքում գրառումներ անելու փոխարեն․Գառնիկ ԴանիելյանՏավուշի մարզում, ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, նախատեսված է կատարել պայթեցմшն աշխատանքներԵԱՏՄ-ում նախատեսվում է ստեղծել ագրոինովացիոն կենտրոններԹուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին. Յաշար ԳյուլերԱրդյոք ատեստավորման ևս մեկ հնարավորություն կտրվի ֆիզիկայի ուսուցիչներին. ԿԳՄՍ նախարարը խորհուրդ տվեց հանգիստ լինելՎրաստանն ու Ադրբեջանը քննարկել են Հարավային Կովկասից Եվրոպա էներգետիկ միջանցքի նախագծի առաջմղումըՄեռնեք էլ, խաղաղություն լինելու է. Միրզոյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրը«Դու արջ քորո’ղ ես, դու ստնտու’ ես, դու…»… Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին (տեսանյութ)Անընդունելի է Արցախը և մեր հերոսներին հիշողությունից ջնջելու փորձը․ ԴանիելյանՀիմա թույլ չե՞ք տալիս ստորագրեմ Ալիևի հետ խաղաղությունը, բա ու՞մ հետ ստորագրեմ, ուրիշ ձև չգիտեմ (տեսանյութ)Լավ էլի, դիշովի թեմա եք բացել. հերիք ա էլի, զինվորը չզոհվելու համար ա գնում, հերիք ա զինվորին մեղադրեք չզոհվելու մեջ. Գեղամ Մանուկյանը՝ ՓաշինյանինՀՌՀ-ի ֆեյսբուքյան էջը կոտրել են․ տեղադրվել են ոչ պաշտոնական մեկնաբանություններՓաշինյան – Մանուկյան վեճը շարունակվում է․ «Ձեր շարքերում էլ իմ նշանակածներից կան» (տեսանյութ)Հայաստանի հավաքականը զիջել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակումՊապիկյանը մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության համաժողովի բացմանըԻսկ դուք խաղաղություն կպահեի՞ք օտարների ձեռքին խաղալիք դարձած հարևան երկրի հետ․ Արտակ Զաքարյան
43 զինծառայողի մահ՝ խաղաղ պայմաններում․ սա՞ է Ավանեսյանի համար «խաղաղության պտուղներն» ու «ապահով ծառայությունը»
Հայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներովՄայիս Եղոյանը ծանր վիճակում է. Դիտորդների խմբի ահազանգըՔննարկվել են Հայաստան-Ֆինլանդիա համագործակցության խորացմանն առնչվող հարցերՀորդանանում Black Hawk ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է տուժելԾնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի եղբայրը` կրտսեր ԳրիգորըՆոր Սահմանադրության նախագծի հրապարակումից առաջ Նիկոլ Փաշինյանը կդիմի ժողովրդին․ «Ազատություն»Երևանում թմրանյութ իրացնելու կասկածանքով 20-ամյա կին է ձերբակալվել. հայտնաբերվել է 13 փաթեթ մարիխուանաՄրցակցության հանձնաժողովը հակամրցակցային համաձայնության համար մոտ 87.5 մլն ՀՀ դրամի տուգանել է «Վիվա Արմենիա»-ին, «Յուքոմ»-ին և «Տելեկոմ Արմենիա»-ինԽոշոր վթար «Չայնիի» ոլորաններումԱդրբեջանը սկսել է ապրանքներ ներմուծել Հայաստանից․ ինչ է ներառվել սեպտեմբերյան ներմուծման ցանկում«Խաղաղությունը մեր զինվորների ապահով ծառայությունն է». առողջապահության նախարարը՝ ԱԺ ամբիոնիցՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ծանրաբեռնված են, հնարավոր են որոշակի խափանումներ աշխատանքի ընթացքում
Ճամբարակի դպրոցում աշակերտների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նյութերն ուղարկվել են նախաքննական մարմին. ՆԳՆ
«Սա տփոց ուտողի խաղաղություն է». Հրանտ Տեր-ԱբրահամյանԿարո՞ղ եք այդ ֆենոմենը բացատրել՝ տնտեսական աճը ֆանտաստիկ է, ամեն ինչը՝ թույն, բայց ժողովուրդն աղքատ է. Մանուկյանը՝ ֆինանսների նախարարինՓաշինյանի հետ հանդիպմանը Ճապոնիայի հեռացող դեսպանը ողջունել է Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականությունըԵԱՏՄ-ն չենք փոխարինում ԵՄ-ով․ Պապոյանը հակասություն չի տեսնում4 տրիլիոն դրամի բյուջե, 5,8% տնտեսական աճ․ ֆիննախը ներկայացրել է 2027-ի բյուջեն«Ես կարգալույծ հոգևորականի օրհնության կարիքը չունեմ. ավելին չեմ ասում, որ տարեց մորը չցավեցնեմ». Համբարձումյանը՝ Արման Սարոյանի մասին
Հայաստանում TRIPP-ի պարամետրերը պետք է Բաքվի հետ համաձայնեցվեն․ Բայրամովը Ադրբեջանի պահանջը հստակեցրել է
Բառդակ է... կլինեմ առաջին մայրը, ով ՊՆ-ի դեմ հաղորդում կներկայացնի. հիմա էլ Աննա Հակոբյանի օգնականն է բոյկոտում«Դե, պատմական-պատմական, եկեք գրենք՝ Ուրմիա լիճն էլ է մերը, ինչո՞ւ չգրենք». Վահագն Ալեքսանյան«Ակնկալում եմ Մասիսի քվեն․ Մասիսի զավակն եմ». Դավիթ Համբարձումյանը՝ ընտրական աջակցության մասինԱյսօր ԿԲ-ի ռեեստրը ժամանակավորապես չի գործի«Մահը վիճակագրություն չսարքել». Արեգնազ ՄանուկյանՀայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին դեմ են եկեղեցին, ընդդիմությունը և սփյուռքը. Ֆարիդ Շաֆիև«Եթե մարդուն շառլատանությամբ փորձեն սևացնել, վստահաբար պատասխան կստանան». Դավիթ Համբարձումյան«Եթե ֆինանսների նախարար եք ու թվերը չգիտեք, բա ի՞նչ գիտեք». Ղազարյանը՝ ՀովհաննիսյանինԱրցախցիների բնակարանային ծրագրի գումարը 2,2 մլրդ դրամով կրճատվում է․ ի՞նչն է պատճառըՎայոց ձորում և Տավուշում բնակիչները կամավոր հանձնել են ապօրինի պահվող զինшմթերք
Հասարակություն

43 զինծառայողի մահ՝ խաղաղ պայմաններում․ սա՞ է Ավանեսյանի համար «խաղաղության պտուղներն» ու «ապահով ծառայությունը»

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խաղաղությունը համարում է ոչ միայն տնտեսական զարգացման, այլև զինվորների ապահով ծառայության երաշխիք։

ԱԺ ամբիոնից, իր ելույթի ժամանակ, նա մասնավորապես նշել է.

«Խաղաղությունը ոչ միայն սահմանների անառիկությունն է, մեր զինվորների ապահով ծառայությունը, տնտեսության զարգացումը, բնակչության թվի աճը, այլև ձեր և մեր առողջության մասին հոգ տանելու հնարավորություն ...»:

Իհարկե, իշխանոթյան ներկայացուցիչը պետք է պաշտպաներ իր քաղաքական ղեկավարի կողմից խաղաղության մասին առաջ քաշած թեզը, բայց մենք կփորձենք ցրել առողջապահության նախարարի սահմանի անառիկության ու ապահով ծառայության մասին պատրանքերը:

Նախարարի հայտարարությունը գուցե կարող էր նաև ծիծաղելի թվալ, եթե իրականում  այն ողբերգալի չլիներ:

Գոյություն ունեն վիճակագրական տվյալներ և փաստեր, որոնք պարզապես թույլչեն տալիս տվել նախարարի իլյուզիաներին:

Հոկտեմբերի 31-ի դրությամբ՝ 2026 թվականին ոչ մարտական՝ խաղաղ պայմաններում, մահացել է 43 զինծառայող։ Այս դեպքերի մի մասը կապված է ծառայության ընթացքում տեղի ունեցած միջադեպերի, բռնության և ինքնասպանությունների հետ։ Առանձին դեպքերով քննվում են նաև զինակիցների կողմից հնարավոր ճնշումների և ինքնասպանության հասցնելու հանգամանքները։

Այսինքն՝ զինվորների կյանքին սպառնացող վտանգը միայն սահմանային իրավիճակով չի պայմանավորվում։ Երբ զինծառայողները մահանում են նաև ծառայակիցների հնարավոր բռնության, նվաստացման կամ ճնշումների հետևանքով:

Սա նաև այն իշխանության պատասխանատվության հարցն է, որի մաս է կազմում Անահիտ Ավանեսյանը։ Այս ֆոնին ապահով ծառայության մասին խոսելը, մեղմ ասած, անտեղի է։

Հաջորդ խնդիրը սահմանների անառիկությունն է, որի մասին նույնպես խոսեց նախարարը։

Խոսքը, մասնավորապես, այն սահմանի մասին է, որը հոկտեմբերի 1-ին ապօրինի հատել էր ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը։ Նա ներխուժել էր Սյունիքի Շաքի բնակավայրի տուն և կրակել բնակչի ուղղությամբ՝ վիրավորելով նրան։ Տուժել էին նաև նրա երեխաները։

Ի դեպ, լուրեր էին տարածվել նաև սահմանը հատած այլ ադրբեջանցիների մասին, որոնց վերաբերյալ տեղեկությունները պաշտոնապես ո՛չ հաստատվեցին, ո՛չ հերքվեցին։

Դրանից 20 օր անց՝ հոկտեմբերի 21-ին, տեղեկություն տարածվեց նաև Մեհրաբի ուղղությամբ Հայաստան անցած ադրբեջանցի հովվի մասին։

Երկու դեպքում էլ ադրբեջանցիների՝ սահմանը հատելու հանգամանքները ներկայացվեցին որպես մոլորվելու հետևանք։

Այս իրողությունների պայմաններում ապրել խաղաղության պատրանքներով, մեղմ ասած, անխոհեմություն է։

Եվ վերջում՝ չմոռանանք նաև, որ Անահիտ Ավանեսյանն այն առողջապահության նախարարն է, որի պաշտոնավարման ընթացքում նախարարության համակարգում ամիսներ շարունակ պարկերով, նկուղներում պահվել են 44-օրյա պատերազմի զոհված զինծառայողների մարմինները։

Նույնականացման գործընթացի ձգձգումը ծնողներին երկար ժամանակ զրկել էր իրենց որդիներին արժանապատիվ հրաժեշտ տալու հնարավորությունից։

Եվ այսօր հենց այդ նախարարը ԱԺ ամբիոնից խոսում է խաղաղության պտուղների ու զինվորների ապահով ծառայության մասին։

Ի վերջո, խաղաղության մասին շատ խոսելով՝ խաղաղություն չի հաստատվում։ Երբ զինվորը պաշտպանված չէ նույնիսկ սեփական բանակում, իսկ սահմանների անառիկությունը մնում է հարցականի տակ, խաղաղությունը վերածվում է ընդամենը գեղեցիկ փաթեթավորված քաղաքական ձևակերպման, որի իրական գինը, ցավոք, շարունակում են վճարել զինվորներն ու նրանց ընտանիքները:
 
Արմինե Մկրտումյան