«Խաղաղությունը մեր զինվորների ապահով ծառայությունն է». առողջապահության նախարարը՝ ԱԺ ամբիոնից
Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումը հնարավոր է դարձել խաղաղության շնորհիվ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ առողջության համընդհանուր ապահովագրությունը խաղաղության արդյունքներից մեկն է։
«Այս հանրային բարիքը, որը մենք ստեղծել ենք, և որից այսօր մեր ժողովուրդն օգտվում է, խաղաղության պտուղ է։
Խաղաղությունը ոչ միայն սահմանների անառիկությունն է, մեր զինվորների ապահով ծառայությունը, տնտեսության զարգացումը, բնակչության թվի աճը, այլև ձեր և մեր առողջության մասին հոգ տանելու հնարավորությունը։ Սա ժողովուրդը հիանալի գիտակցում է։
Նախընտրական շրջանում չկար մի հավաք, մի հանդիպում, որտեղ չհնչեր՝ «Վարչապետ ջան, միայն խաղաղություն լինի, մնացած ամեն ինչ կստեղծվի, կկառուցվի, և մեր կյանքը կբարելավվի»,- նշել է Ավանեսյանը։