Հորդանանում Black Hawk ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է տուժել
Հորդանանում ռազմական վարժանքների ժամանակ Black Hawk ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է տուժել։
Ինչպես հաղորդում է Al Arabiya-ն, այս մասին հայտնել է Հորդանանի զինված ուժերի հրամանատարությունը։
Տեղեկության համաձայն՝ մեկ սպա ծանր վնասվածքներ է ստացել, ևս չորս զինծառայող թեթև վնասվածքներ են ստացել։