Բառդակ է... կլինեմ առաջին մայրը, ով ՊՆ-ի դեմ հաղորդում կներկայացնի. հիմա էլ Աննա Հակոբյանի օգնականն է բոյկոտում
«Բառդակ է, տոտալ փնթիութուն». Նիկոլ Փաշինյանի կողակից, «Իմ քայլը» հիմնադրամի ղեկավար Աննա Հակոբյանի օգնական Ստելլա Սարուխանյանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել ՔՊ-ական Սուրեն Պապիկյնաի ղեկավարած գերատեսչության՝ պաշտպանության նախարարության դեմ։
«Կլինեմ առաջին մայրը, ով ՀՀ ՊՆ-ի դեմ հաղորդում կներկայացնի հանցագործության մասին։ Պաթոսով ու կենացով հայրենիք պաշտող զինկոմներ և այլներ…Դուք այս երկրի համար մեկ թշնամիներն եք, քանի որ անտարբերությունը չարիք է…
Պրն Սուրեն Պապիկյան, ամենայն հարգանքով Ձեր անձի նկատմամբ, փորձում եմ ձևակերպել միտքս կոռեկտ և չափի մեջ…բայց…ՊՆ-ում ՏՈՏԱԼ ԲԱՐԴԱԿ է (հոմանիշ գեղեցիկ բառ չգտա): Ինչո՞ւ եք խեղում իմ որդու և շատ այլ տղաների ճակատագրերը»,-հայտարարել է նա։
Նշենք, որ նրա որդին ծառայում է ԶՈՒ-ում։