«Սա տփոց ուտողի խաղաղություն է». Հրանտ Տեր-Աբրահամյան
«Մեզ ասում են՝ խաղաղություն կա։ Հիմա եկեք հասկանանք՝ կա՞ արդյոք խաղաղություն, և եթե կա, ապա ի՞նչ խաղաղություն է դա, արդյոք տևակա՞ն է»,- ԱԺ-ի դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ հայտարարեց պատմաբան, «Մարտական եղբայրություն միաբանության» անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ արտաքուստ գուցե խաղաղություն կա, սակայն առավել կարևոր է հասկանալ, թե ինչ բնույթի խաղաղության մասին է խոսքը։
«Մենք պետք է հասկանանք, որ այն, ինչ ունենք, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հետևանքն է։ Այսինքն՝ պարտության, ավելի ճիշտ՝ ոչ թե պարտության, այլ պարտությունն ընդունելու հետևանք։ Երբ ասում են՝ նախկինում սխալվում էինք, ասում էինք՝ Արցախը Հայաստանն է, և վերջ։ Ինչպե՞ս հասկացան։ Տփոց կերան, հասկացան։
Իրենք իրենց մասին ասում են՝ մենք այն տղերքն ենք, որ տփոց ուտելուց հետո հետ ենք կանգնում մեր սկզբունքներից, ընդունում տփողի տեսակետը և ասում՝ հիմա դարձանք խաղաղասեր։ Սա տփոց ուտողի խաղաղություն է»,- ասաց Տեր-Աբրահամյանը։