Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքիԻլոն Մասկը զղջացել է հանրապետականներին աջակցելու համար ծախսած հարյուր միլիոնավոր դոլարների համարՀՀ-ն ու ՄԱԿ-ի ԵՏՀ-ն քննարկել են ջրային ռեսուրսների կառավարման ոլորտի հարցերը«Խաղաղությունն այլընտրանք չունի, բայց մեզ պետք է ներքին խաղաղություն՝ առանց Փաշինյանի»․ ԹանդիլյանՀունաստանը, Իսրայելը և Կիպրոսը համատեղ զորավարժություններ են անցկացրել Միջերկրական ծովումՍաուդյան Արաբիան հաստատում է, որ հութիների հարձակման հետևանքով վնասվել է Էր-Ռիադի ամենաբարձր շենքըՄիասնական ժամերգություն կանցկացվի Օշականում«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվիԹրամփը Չինաստան կատարած այցը 10 բալանոց սանդղակով գնահատել է 12 բալ«Մարտի 1»-ի գործով երեք զոհերի մահվան հանգամանքները դեռ բացահայտված չեն․ «Փաստինֆո»Սոմալիի իշխանությունները ԱՄԷ-ի դեսպանից պահանջել են 72 ժամվա ընթացքում լքել երկիրը«Հայրենիքից անգամ կոպեկ գողացածները պետք է պատժվեն»․ Նարեկ ԿարապետյանՊուտինը զայրացած է Ղրիմի կամրջի վրա հարձակումից, Թրամփը՝ լավատես Ուկրաինայի հարցումԻրանի ԱԳՆ-ն հարևան երկրներին զգուշացրել է ԱՄՆ-ի հարձակումների համար իրենց տարածքը տրամադրելու հետևանքների մասինՀայաստանը ԵՄ-ի հետ քննարկել է «դատաիրավական համակարգի բարեփոխումների նոր օրակարգը»«Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին». Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունըԳերմանիայում նախազգուշացրել են էժան գաջեթներից բխող կիբերանվտանգության սպառնալիքների մասինՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումԲագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ ԴանիելյանՀԱՊԿ անդամ երկրները քննարկել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համատեղ քայլերըԹբիլիսիում պայթյունից հետո հինգհարկանի շենքի փլատակներից երեք զոհի մարմին է դուրս բերվելԵԱՏՄ-ն և ՄԱԿ-ը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնումըԱնհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովը պատրաստ է իր փորձով աջակցել ՀՀ իշխանությանըԵրևանում պարեկները տերմինալը թալանելու պահին հետապնդել ու վնասազերծել են ենթադրյալ գողինՈւշիի ոլորաններում տեղի ունեցած վթարից տուժած 3 քաղաքացիներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցիցTRIPP ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով կիրականացվեն նախապատրաստական աշխատանքներԱԺ պատգամավորը հրապարակել է ԶՈՒ-ում տեղի ունեցած մահվան դեպքերի սխալ թիվ․ ՊՆ խոսնակԼևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4005 ոսկրային նմուշԱրաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են մեթшմֆետամին իրացնող երիտասարդինՆԳ նախարարի տեղակալը և Ավստրիայի ՆԳ նախարարը քննարկել է ՀՀ և ԵՄ միջև վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքներըԿոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 հազար դոլարՀայաստան-Իտալիա խորհրդակցության ընթացքում համաձայնեցվել և ստորագրվել են երկկողմ համագործակցության 2027 թվականի ծրագիրըԿԳՄՍ ոլորտների 2027 թ․ բյուջեն կգերազանցի 435 միլիարդ դրամը․ նախագիծ
Եթե գազը 10 տոկոսով թանկացավ, բերելու է 0,6 տոկոս գնաճ. ԿԲ նախագահ
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրևՄյասնիկյան պողոտայում խոշոր վթարից «Mercedes G»-ն մխրճվել է ավտոպահեստամասերի խանութի մեջԹուրքիայի պատճառով հետաձգվել է Գերմանիայի ԱԳ նախարարի թռիչքը ԵրևանիցՆազելի Բաղդասարյանն ընտրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԴատավորը 3 ամսով երկարաձգեց Բագրատ Սրբազանի տնային կալանքը«Բա դուք ինչի՞ եք սաղ մնացել ձեր թիմով». լրագրողի հարցը հունից հանեց Նիկոլ ՓաշինյանինԻնչքան էլ փորձեն խեղաթյուրել, լռեցնել կամ մոռացության տալ նրա անցած ուղին, նրա պատմությունը շարունակելու է ապրել և սերնդեսերունդ փոխանցվել․ Մանվել Գրիգորյանի դուստրը՝ հոր մասին (տեսանյութ)Պակիստանի անվտանգության ուժերը Աֆղանստանի սահմանին ոչնչացրել են 22 զինյալիԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըՔաղաքական ժուլիկների հետ խոսակցությունը պետք է լինի կարճ ու կոնկրետ. Լևոն ԶուրաբյանԱնհետ կորածների ընտանիքների՝ ճշմարտությունն իմանալու իրավունքը պետք է լինի բոլոր գործընթացների առանցքումՊուտին-Թրամփ-Սի Ծինփին եռակողմ հանդիպումը․ առաջնորդները քննարկել են միջուկային զինաթափումը, Ուկրաինայի պատերազմն ու միջազգային անվտանգությունը2008-ին Փաշինյանը գոռում էր՝ «Մանվե՛լ, Մանվե՛լ». երազում էր, որ Մանվել Գրիգորյանն իրենց միանա. Մեսրոպ ՄանուկյանԱյդտեղ Ռուսաստանն ամենաառաջնային դերը չունի. ՓաշինյանԿյանքից հեռացել է գրականագետ, թարգմանիչ Մարինե Մարինոսյանը
Քաղաքականություն

«Եթե ֆինանսների նախարար եք ու թվերը չգիտեք, բա ի՞նչ գիտեք». Ղազարյանը՝ Հովհաննիսյանին

«Երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ձեզ հարց ուղղեց բյուջեի և մակրոտնտեսական երկու առանցքային ցուցանիշների վերաբերյալ, դուք չկարողացաք պատասխանել։ Նույնը տեղի ունեցավ նաև Նոնա Ավետիսյանի՝ ներդրումների վերաբերյալ հարցի դեպքում։ Երկու դեպքում էլ պարզվեց, որ դուք չեք տիրապետում համապատասխան ցուցանիշներին»,- 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին դիմեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ հավելելով.

«Եթե դուք ֆինանսների նախարար եք և թվերը չգիտեք, բա ի՞նչ գիտեք»։

Ղազարյանը հորդորեց նախարարին գոնե իր հարցին պատասխանել՝ հետաքրքրվելով, թե նախկինում Արցախի Հանրապետությանը տարեկան տրամադրվող միլիարդավոր դրամների ընդհանուր չափը որքան էր, և Արցախի հանձնումից հետո որքան են կազմել այդ միջոցների կորստի հետևանքները։

«Որպեսզի մեր ժողովուրդն իմանա, թե ինչ չափի թալան եք իրականացրել ձեր պաշտոնավարման ընթացքում, ինչպես եք կեղեքել ու թալանել մեր ժողովրդին, կարո՞ղ եք ասել այդ թալանի չափը»,- հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։

Վահե Հովհաննիսյանն արձագանքեց, որ Ղազարյանը զբաղված է «կոնտենտ ստեղծելով», սակայն ընդունեց, որ բազմաթիվ թվերի չի տիրապետում, քանի որ «ազգային վիճակագրությունը հատորներ է», և ինքը պարտավոր չէ հիշել բոլոր ցուցանիշները։

Ֆինանսների նախարարը նշեց, որ Արցախին տրամադրվող գումարներն ուղղվում էին հիմնականում սոցիալական աջակցության ծրագրերին, իսկ մյուս հարցերին հրաժարվեց պատասխանել՝ դրանք անիմաստ համարելով։

Նկատելով, որ նախարարը անիմաստ է համարում իրենց հասցրած վնասի չափի վերաբերյալ հարցը՝ Էդգար Ղազարյանը հակադարձեց.

«Դուք կարող եք միլիարդավոր դրամների ծախսեր իրականացնել, այդ գումարները կարող են անհետանալ, և երբ ԱԺ-ում՝ հաշվետվողականության շրջանակում, ձեզ հարց են տալիս դրանց մասին, դուք այդ հարցը համարո՞ւմ եք անիմաստ»։

Այնուհետև Ղազարյանն անդրադարձավ նախարարի աշխատավարձին՝ նշելով, որ Հովհաննիսյանը հայտարարագրել է 27 մլն դրամ աշխատավարձ, ինչը ամսական կազմում է շուրջ 2,3 մլն դրամ և, ըստ պատգամավորի, կրկնակի գերազանցում է օրենքով սահմանված աշխատավարձի չափը։

«Գոնե կարո՞ղ եք մեր ժողովրդին ասել՝ մեր պետությունը թալանելուց ու կեղեքելուց հետո ինչո՞ւ եք մի հատ էլ աշխատավարձի գծով լրացուցիչ թալանում մեր բյուջեն։ Պատրա՞ստ եք միլիոն առ միլիոն այդ գումարները վերադարձնել, որովհետև ձեր պարագայում կոպեկ առ կոպեկ չէ, այլ՝ միլիոն առ միլիոն»,- հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։

Վահե Հովհաննիսյանն ի պատասխան նշեց, որ իր աշխատանքի դիմաց ստանում է օրենքով սահմանված աշխատավարձ, որը հրապարակային հայտարարագրում է։

«Ձեզ արդարանալու ոչինչ չունեմ։ Ձեզ դուր չի գալիս իմ եկամուտը՝ կարող եք համապատասխան կարգով, չգիտեմ, ինչ-որ բան անել»,- պատասխանեց Հովհաննիսյանը։