Իսկ ո՞վ է ասել, որ եվրոպական շուկայի համար պետք է լավ ապրանքներ արտադրենք ռուսների, եվրոպացիների, չինացիների համար, իսկ այն, ինչ կմնա, բերենք հայկական շուկա՞
«Մեր բոլոր ծրագրերը նախատեսված են բոլոր տնտեսվարողների համար, և նրանց մեծ մասն օգտվում է այդ հնարավորություններից։ Տասնյակ հայկական ընկերություններ ծաղիկ են արտահանում ԵՄ շուկա»,- ճեպազրույցի ընթացքում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ կան նաև ընկերություններ, որոնք ծաղիկ չեն արտահանում, սակայն պատճառը եվրոպական շուկայի պահանջներին չհամապատասխանելն է։
«Իսկ ո՞վ է ասել, որ եվրոպական շուկայի համար պետք է լավ ապրանքներ արտադրենք ռուսների, եվրոպացիների, չինացիների համար, իսկ այն, ինչ կմնա, բերենք հայկական շուկա՞։ Հայկական շուկան արդեն բավական վճարունակ է, և մենք մոտենում ենք եվրոպական մի շարք երկրների ՀՆԱ-ի ցուցանիշներին»,- ընդգծեց Պապոյանը։
Նախարարը հավելեց, որ հայ սպառողների պահանջներն այնքան էլ ցածր չեն, և սխալ է կարծել, թե այն ապրանքը, որը չի իրացվում Եվրոպայում, կարող է վաճառվել Հայաստանում։