«Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապեն. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Քաղաքական կուլիսներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում անկումային տրամադրություններ են։
Բանն այն է, որ նրանց մի մասը, հասկանալով, որ իշխանությունից ոչ պակաս վարկանիշի նվազման խնդիր ունեն, գտնում են, որ ինչ էլ լինի, պետք է դուրս գալ փողոց։
Մյուսներն ավելի ռադիկալ են տրամադրված, ընդհուպ՝ պատրաստ են մանդատները վայր դնել։ Սակայն, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն իրեն բնորոշ հանդարտությամբ՝ խաբար է ուղարկել, որ չշտապեն կտրուկ շարժումներ անել»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում