Դավիթ Խուդաթյանը կգործուղվի ԼոնդոնԽորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի հանրաքվե անցկացնելու օգտին. ՓաշինյանԳերմանացի պատգամավորների հետ քննարկվել են Հայաստանում ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցերըԹրամփը հայտնել է, որ փոթորիկը ոչնչացրել է Վաշինգտոնի գոլֆի դաշտըՀայաստանն ու Ադրբեջանը միմյանց զիջելու հարց չունեն․ ՌուբինյանՄիքայել Ադամյանն ազատվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի փոխտնօրենի պաշտոնիցՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Միջազգային տրիբունալը մերժել է Ֆոլկլենդյան կղզիների մոտ հորատումը դադարեցնելու Արգենտինայի պահանջըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էԴավիթ Համբարձումյանի դեմ իշխանության քայլը մասիսցին չի ներելու․ Տիգրան ԱբրահամյանՄիքայել Թումասյանը կնաշանկվի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարԴավիթ Համբարձումյանի գործը քաղաքական հետապնդման հետևանք է․ «Կոմիտե 26»Մյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանքԲախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԻրանը հայտնել է ցամաքային սահմաններով բեռնափոխադրումների աճի և հարևան երկրների հետ լավ հարաբերությունների մասինՏիգրան Գաբրիելյանը կնաշանկվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըThe Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիՀարություն Խաչատրյանը միաձայն վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահՌուսական «Գազպրոմ»-ը և թուրքական BOTAŞ ընկերությունը երկարաձգել են ռուսական գազի գնման պայմանագիրըԱլբանիայում երկրի վարչապետի հրաժարականը պահանջող բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումներիԻլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովԱռաջին ոսկե մեդալը՝ պարածանրամարտի աշխարհի առաջնությունումՎրաստանում թմրանյութերի գործով ձերբակալել են Դադիանի պալատի թանգարանի նախկին տնօրեն ՕկուջավայինՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետԻնտերի առաջատարներից մեկը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ումԴավիթ Համբարձումյանի ազատազրկումը միջամտություն է ընտրական գործընթացին. «Ընդդիմադիր համախմբում»Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափՌուսաստանը ստեղծել է արհեստական բանականության մոդել՝ դիվանագիտության համար.Կիրիլ ԴիմիտրեւՕդի ջերմաստիճանը կնվազի, մարզերում ձյուն կտեղաՊաշտպանության փոխնախարարը շրջայց է կատարել ՊՆ զորամասերումՈւկրաինան պատրաստվում է վերջնականապես ոչնչացնել Ղրիմի կամուրջըՀայաստանը մինչև 2027 թվականը պետք է հստակեցնի ատոմակայանի հարցում իր ընտրությունըՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2036 թվական․ աշխատանքների 60 տոկոսն արդեն կատարված էՍտացվում է՝ Հայաստանի ապագան, ըստ «փայլուն մտածողների», կախված է Ադրբեջանից. ԲադալյանՊայթյուն Աֆղանստանի դպրոցներից մեկում. կա 25 զոհ եւ 50 վիրավորԱմանորյա ձևավորմամբ պայմանավորված՝ Թումանյան փողոցը կփակվիՄասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել էԱյս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ․ Ռոբերտ ՔոչարյանՇմոլ գազից թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին» ՆԳՆՀԱՊԿ-ը Հայաստանի հեռացման հարց չի քննարկում․ կազմակերպության գլխավոր քարտուղարՀԷՑ-ում 10 տարի ստուգումներ են արել, բայց 0 դրամի խախտում չեն հայտնաբերել. ինչո՞ւ է ՀԷՑ-ն այսօր իշխանության թիրախումՏնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է. նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է․ Վարդևանյան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Վճռաբեկ դատարանի որոշումը ընդդիմադիր թեկնածուին չեզոքացնելու միջոց է․ Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ է. 5 իրավապաշտպանների նախաձեռնություն
Արսեն Բաբայանն առաջադրվել է Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամի թեկնածուԴպրոցներում ուսուցիչների 1035 թափուր հաստիք կա
Մամուլ

Արմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ վերնախավում տարակուսանք ու դժգոհություն է առաջացրել Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հայտարարությունը։

Իշխանական շրջանակներում այս պահին ոչ այնքան զայրացած են Գրիգորյանի հնչեցրած տեսակետներից, որքան փորձում են հասկանալ՝ ինչպես է մարդը շուրջ ութ տարի գտնվել իրենց քաղաքական թիմի ներսում, զբաղեցրել առանցքային պաշտոններ, բայց այդ ամբողջ ընթացքում կարողացել է մնալ այսքան փակ ու անհասկանալի իր թիմակիցների համար։

«Ժողովուրդ»-ի հետ մասնավոր զրույցներում ՔՊ-ականներից շատերը չեն թաքցրել, որ Արմեն Գրիգորյանը երբեք էլ իրենց թիմի ակտիվ քաղաքական դերակատար չի եղել։ Նրանց փոխանցմամբ՝ Գրիգորյանը մշտապես եղել է, այսպես ասած, ստվերում․ կուսակցության ներսում գրեթե երբեք չի արտահայտել հստակ քաղաքական դիրքորոշում, ակտիվորեն չի մասնակցել թիմային գործընթացներին, իսկ իր իրական քաղաքական նպատակներն ու հետագա անելիքները թիմակիցների համար մշտապես անհասկանալի են մնացել։

Իշխանականների շրջանում անգամ հնչում են դժգոհություններ, որ տարիներ շարունակ Գրիգորյանը զբաղեցրել է բարձր պաշտոն, սակայն ՔՊ թիմը նրանից որևէ էական քաղաքական աջակցություն չի զգացել։ Որոշ ՔՊ-ականներ պնդում են, թե երբեք մտերիմ չեն եղել նրա հետ, չեն ունեցել սերտ շփումներ և, ըստ էության, չեն էլ իմացել, թե ինչ քաղաքական հայացքներ ունի նա։

Մյուս կողմից՝ ՔՊ վերնախավի մի հատվածի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Գրիգորյանին պաշտոնից հեռացնելու որոշման հարցում ունեցել է իր քաղաքական հաշվարկները և, հնարավոր է, տեղեկություններ, որոնց մասին թիմի մյուս անդամները տեղյակ չեն եղել։ Սակայն նույնիսկ իշխանական շրջանակների ներսում շատերը չեն հասկանում, թե ինչու Գրիգորյանը հենց այս փուլում որոշեց հրապարակայնորեն հանդես գալ նման հայտարարություններով՝ կասկածի տակ դնելով Փաշինյանի հեռանալու օրակարգի վերաբերյալ հնչող գնահատականները և կարևորելով Ռուսաստանի հետ համագործակցության շարունակությունը։

Հատկանշական է, որ ՔՊ-ականները դեռևս չեն շտապում Արմեն Գրիգորյանի մասին հրապարակային գնահատականներ հնչեցնել։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանականները փորձում են հասկանալ նրա հետագա քաղաքական դիրքավորումը։ Նրանց համար առանցքային հարց է՝ արդյոք Գրիգորյանի հայտարարությունը պարզապես սեփական քաղաքական հայացքների արտահայտո՞ւմ է, թե՞ նա պատրաստվում է անցնել ընդդիմադիր դաշտ և առաջիկայում հանդես գալ արդեն որպես իշխանության քննադատ։

Այսպիսով, Արմեն Գրիգորյանի հայտարարությունը ՔՊ ներսում նոր հարցեր է առաջացրել։ Եվ եթե նախկին թիմակիցները տարիներ շարունակ չեն հասկացել, թե ինչ դիրքորոշում ունի իրենց կողքին աշխատող պաշտոնյան, ապա այսօր առավել ևս փորձում են հասկանալ՝ ո՞վ էր իրականում Արմեն Գրիգորյանը ՔՊ իշխանության տարիներին, և ո՞ր քաղաքական ճանապարհն է նա ընտրելու այսուհետ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։