«Մտածել նշանակում է չանել այն, ինչ քեզ ու երկիրը տանում է ինքնաոչնչացման»․ Հասրաթյան
Արցախի Հանրապետության ՊԲ պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Կան մարդիկ, որոնց ամեմամեծ դժբախտությունն ու անբուժելի ցավն ինքնրույն մ տ ա ծ ե լ ու անկարողությունն է:
Նմաններին ասում ես այդպես չի կարելի, իսկույն հակադարձում են՝ իսկ ի՞նչ ես առաջարկում: Ասել է թե՝ նրանք, աստծո տված մտավոր կարողությունից օգտվելու փոխարեն, նախընտրում են առանց մտածելու անել այն, ինչ պիտի հուշի դիմացինը…
Ու այդքանից հետո ամենադաժանն ու ցավացնողն այն է, որ հենց նմաններն են ճակատագրական պահերին մեղադրում նրանց, ովքեր երկրի համար ամենածանր պահերին պատասխանատվություն են կրել կամ էլ իրենց վաստակածից բաժին հանել Հայրենիքին..
Հ,գ.- Մտածել, չի նշանակում պարզապես խոսել կամ գրել: Մտածել նշանակում է չանել այն, ինչ քեզ ու քո Երկիրը տանում է երաշխավորված ինքնոչնչացնման…»: