«Պատմությունն ու ժամանակը ձեզ գնահատական կտան». Տեր Պսակ քահանա ՄկրտչյանԻսրայելի ընդդիմությունը մտահոգված է` Նեթանյահուն կարող է վերսկսել պատերազմը Իրանի դեմ«Մտածել նշանակում է չանել այն, ինչ քեզ ու երկիրը տանում է ինքնաոչնչացման»․ ՀասրաթյանԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըՎիճաբանություն-ծեծկռտուք. 3 հոգի սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից հոսպիտալացվել ենՀաագայի դատարանը դատավճիռ է կայացրել Կոսովոյի ալբանացի զինյալների նախկին առաջնորդի նկատմամբՄԱԿ-ի ներկայացուցիչն ու Արդարադատության նախարարի տեղակալը քննարկել են փախստականների խնդիրներըՊուտինին Շենժենում դիմավորել են պատվո պահակախմբով և զինվորական նվագախմբովՌուբինյանը ազատել է ԱԺ նախագահի օգնականին պաշտոնիցՌԴ ՊՆ-ն հայտնել է Օդեսայի նավահանգիստ ռազմական բեռներ տեղափոխող չորաբեռնատարի խոցման մասինԵրևանից մեկնած ինքնաթիռի վայրէջքը Քիշնևում ուշացել է ԱԹՍ-ների պատճառովՊուտինը ԱԹԽՀ գագաթնաժողովին մեկնել է միջուկային զենք կրելու ունակ ռմբակոծիչների ուղեկցությամբՆիկոլ Փաշինյանն ուզում է կառուցել մի պետություն, որը հայերինը չէ, սա’ է դրված սեղանին. Զուրաբյան (տեսանյութ)Հյուսիսային Մակեդոնիայի հատուկ ծառայությունն Իրանին մեղադրել է Հունաստանում մահափորձ նախապատրաստելու մեջՈւժեղ պայթյուն է որոտացել իրանական Քեշմ կղզու մոտակայքումՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունում գաղտնի տվյալների փոխանցման ներքին ցանցի խափանում է տեղի ունեցել. CNNԻՀՊԿ-ն սպառնացել է Բահրեյնին՝ ԱՄՆ-ի հետ համագործակցության և շիա հոգևոր առաջնորդի նկատմամբ դատավճռի պատճառով«44-օրյա պատերազմը ոչ միայն տարօրինակ էր, այլև բերովի և սարքովի»․ Աշոտյան«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՏվյալների գողություն, շանտաժ և բանկային քարտեր. Թուրքիայում լայնածավալ գործողություն են իրականացրել 42 նահանգներումԱթոռը ժամանակավոր է, ասված խոսքի պատասխանատվությունը՝ մնայուն․ Տեր ՄանուկՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրըՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում կաջակցի Ֆիլիպ Դիալոյի թեկնածությանըՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրՓարիզում արհմիությունները բողոքի ակցիաներ են սկսել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացումԻրանը պատրաստ է Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցել. Իրանի նավթի նախարարՎարշավայի համալսարանում քննարկվել են Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման իրավական խնդիրներըԲաթումիում 4 օր է փնտրում են անհետ կորած ՌԴ քաղաքացուԶելենսկին մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջին հասցված հարվածների մասինՍերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել էՄիշուստինը ծանոթացել է ռուսական արտահանող ընկերությունների նորարարական մշակումներինԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿՔննարկվել են հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԵրևանի Թևոսյան փողոցում ռեստորան է հրդեհվել. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկՀՀԿ-ն և «Եդինայա Ռոսիա»-ն Մոսկվայում քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցերԱրամուս գյուղի ռեստորանում հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղելԴատարանը չի հաստատել մեղադրանքի հիմնավոր կասկածը․ Գոռ Համբարձումյանի նկատմամբ տնային կալանքը վերացվել էԵթե Արսենը կալանքում չլիներ… գիտեք՝ ինֆարկտի դեպքում արագ հասցնում են հիվանդանոց, խնդիր չի լինում (տեսանյութ)Հայաստանի ընտրանին գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Լյուքսեմբուրգի հետ և ավարտեց ելույթները առաջին փուլումՔրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին (տեսանյութ)Գևորգ Պապոյանը մեկնում է ՄոսկվաԱյնտեղ, որտեղ ճշմարտություն կա, ծնվում են իրական մշակույթն ու արվեստը. Ռուբեն ՍրբազանԻրազեկում. Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ«Որքա՞ն պետք է շարունակվի այս իրավիճակը․ սպասո՞ւմ են դժբախտ պատահարի»․ դատարանի շենքի վերելակի խափանումները վտանգավոր են դարձելՆոյեմբերի 18-ին Հայաստան կժամանի Գերմանիայի արտաքին գործերի նախարարըժամանակն է խոստովանել ամենացավալի իրողությունը, որի մասին զգուշացրել ենք. Արտակ Զաքարյան
Պատերազմներ, ճգնաժամեր և աղետներ․ The Economist-ը ներկայացրել է 2027 թվականի կանխատեսումները
ՄԻՊ-ը ահազանգում է․ թափառող շների հարձակումները հաճախացել են, խնդիրը շարունակում է մնալ չլուծվածԱԺ փոխնախագահը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են հայ-հնդկական հարաբերությունների խորացման հեռանկարը
Հասարակություն

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը

ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Հակոբ Ազիզյանը:

Անվանի արվեստագետի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:

Հակոբ Ազիզյանը ծնվել է 1938 թ. ապրիլի 19-ին Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ գյուղում: Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1958-1960 թվականներին նա սովորել և գերազանցությամբ ավարտել է Էջմիածնի Ակումբագրադարանային տեխնիկումի ռեժիսուրայի բաժինը:

1960-1964 թվականին Հակոբ Ազիզյանն ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ սովորելով ՀՍՍՀ վաստակավոր արտիստ Սարգիս Քոչարյանի արվեստանոցում:

Նույն թվականին նա աշխատանքի է անցել Վանաձորի դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան, 1973 թվականից Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում դասավանդել է «Խոսքի մշակույթ», «Արտահայտիչ ընթերցանություն», «Հռետորական արվեստ» առարկաները:

1979 թվականին Հակոբ Ազիզյանն արժանացել է ՀՍՍՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման:

1995-2000 թվականներին նա ստանձնել է Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի և տնօրենի պաշտոնները, իսկ 2001-2002 թվականներին հանդիսացել է թատրոնի գլխավոր ռեժիսորը։

2003 թվականից Հակոբ Ազիզյանը դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում:

2004 թվականին նա արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչման, 2011 թվականին Լիր արքայի դերակատարման համար արժանացել «Արտավազդ» մրցանակին:

Մարմնավորել է բազում կերպարներ թատրոնում.

Պեպո, Սամսոնյան` Սունդուկյանի «Պեպո», «Ամուսիններ»

Արբենին ` Լերմոնտովի «Դիմակահանդես»

Միքայել` Շիրվանզադեի «Քաոս»

Բոլենբրոկ` Շեքսպիրի «Ռիչարդ II»

Շմավոն` Ժ. Անանյանի «Կարուսել»

Երեք բեմադրության հեղինակ է․

«Աշնան արև»` ըստ Հ. Սաթևոսյանի

«Անառակ որդու վերադարձը»՝ ըստ Ա. Աղասարյանի

«Կիբոսա VII դար՝ըստ Հ. Վարդանյանի» (հեռուստաբեմադրություն)

Կինոյում ևս մարմնավորել է մի շարք կերպարներ․ «Հեղնար աղբյուր»՝ Երանոս, «Հող և ոսկի»՝ Ստեփան Մարգարյան, «Այս կանաչ, կարմիր աշխարհը»՝ Դիլան, «Վերադարձ»՝ Ռուբեն և այլն։

Հակոբ Ազիզյանի հոգեհանգստի արարողությունը և վերջին հրաժեշտը տեղի կունենան Վանաձորում:

ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում դերասանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին: