Հաագայի դատարանը դատավճիռ է կայացրել Կոսովոյի ալբանացի զինյալների նախկին առաջնորդի նկատմամբ
Հաագայի դատարանը 17 ամսվա ազատազրկման է դատապարտել Կոսովոյի ազատագրման բանակ կոչվող կազմակերպության նախկին առաջնորդ Հաշիմ Թաչիին՝ պաշտոնատար անձի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է սերբական RTS ռադիո և հեռուստատեսային ընկերությունը՝ վկայակոչելով դատավճռի տեքստը։
Փաստաթղթում նշվում է նաև դատավարական գործընթացների գաղտնիության խախտման մասին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։