Հանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունում գաղտնի տվյալների փոխանցման ներքին ցանցի խափանում է տեղի ունեցել. CNNԻՀՊԿ-ն սպառնացել է Բահրեյնին՝ ԱՄՆ-ի հետ համագործակցության և շիա հոգևոր առաջնորդի նկատմամբ դատավճռի պատճառով«44-օրյա պատերազմը ոչ միայն տարօրինակ էր, այլև բերովի և սարքովի»․ Աշոտյան«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՏվյալների գողություն, շանտաժ և բանկային քարտեր. Թուրքիայում լայնածավալ գործողություն են իրականացրել 42 նահանգներումԱթոռը ժամանակավոր է, ասված խոսքի պատասխանատվությունը՝ մնայուն․ Տեր ՄանուկՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրըՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում կաջակցի Ֆիլիպ Դիալոյի թեկնածությանըՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրՓարիզում արհմիությունները բողոքի ակցիաներ են սկսել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացումԻրանը պատրաստ է Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցել. Իրանի նավթի նախարարՎարշավայի համալսարանում քննարկվել են Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման իրավական խնդիրներըԲաթումիում 4 օր է փնտրում են անհետ կորած ՌԴ քաղաքացուԶելենսկին մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջին հասցված հարվածների մասինՍերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել էՄիշուստինը ծանոթացել է ռուսական արտահանող ընկերությունների նորարարական մշակումներինԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿՔննարկվել են հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԵրևանի Թևոսյան փողոցում ռեստորան է հրդեհվել. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկՀՀԿ-ն և «Եդինայա Ռոսիա»-ն Մոսկվայում քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցերԱրամուս գյուղի ռեստորանում հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղելԴատարանը չի հաստատել մեղադրանքի հիմնավոր կասկածը․ Գոռ Համբարձումյանի նկատմամբ տնային կալանքը վերացվել էԵթե Արսենը կալանքում չլիներ… գիտեք՝ ինֆարկտի դեպքում արագ հասցնում են հիվանդանոց, խնդիր չի լինում (տեսանյութ)Հայաստանի ընտրանին գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Լյուքսեմբուրգի հետ և ավարտեց ելույթները առաջին փուլումՔրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին (տեսանյութ)Գևորգ Պապոյանը մեկնում է ՄոսկվաԱյնտեղ, որտեղ ճշմարտություն կա, ծնվում են իրական մշակույթն ու արվեստը. Ռուբեն ՍրբազանԻրազեկում. Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ«Որքա՞ն պետք է շարունակվի այս իրավիճակը․ սպասո՞ւմ են դժբախտ պատահարի»․ դատարանի շենքի վերելակի խափանումները վտանգավոր են դարձելՆոյեմբերի 18-ին Հայաստան կժամանի Գերմանիայի արտաքին գործերի նախարարըժամանակն է խոստովանել ամենացավալի իրողությունը, որի մասին զգուշացրել ենք. Արտակ Զաքարյան
Պատերազմներ, ճգնաժամեր և աղետներ․ The Economist-ը ներկայացրել է 2027 թվականի կանխատեսումները
ՄԻՊ-ը ահազանգում է․ թափառող շների հարձակումները հաճախացել են, խնդիրը շարունակում է մնալ չլուծվածԱԺ փոխնախագահը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են հայ-հնդկական հարաբերությունների խորացման հեռանկարըՄհեր Ախտոյանն ու իրա հերն էլ են Վալոդյայի սպանության պատվիրատուների մեջ, թող ռոզիսկ տան, բերեն. Վալոդյա Գրիգորյանի հորեղբայր (տեսանյութ)
ԱԺ-ն՝ քաղաքական բանավեճի՞, թե՞ փոխադարձ վիրավորանքների հարթակ․ Ռուբեն Ռուբինյանի ելույթը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունն ու ընդդիմության բոյկոտը
ՀՀԿ-ական գործիչները հանդիպել են «Եդինայա Ռոսիա»-ի Քաղաքական խորհրդի անդամ Վիկտոր Վոդոլացկու հետ
«Կուրսի չեմ». ծեծկռտուք՝ Ճամբարակի դպրոցում․ աշակերտը կոտրվածքով վիրահատվել է, իսկ տնօրենն անտեղյակ է
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազայինԴոլարի փոխարժեքը կայուն է, եվրոն էժանացել էՎերահաստատեցինք. համեղ ծիրանները հայկական են․ Արարատ Միրզոյանը հանդիպել է Մարթա Կոսի հետ (տեսանյութ)Քարինջ գյուղում, 52-ամյա և 43-ամյա տղամարդիկ, ապօրինի արդյունահանում են իրականացրել (տեսանյութ)Շեղումներ՝ «Դիլի» և «Թամարա» ընկերությունների տարբեր արտադրատեսակներում. կաթնամթերքի շուկայում ուսումնասիրությունները շարունակվում են. Բաբկեն Պիպոյան (տեսանյութ)Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705,700 հատ մանրաձուկԱրթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ փաստաբանների, ընտանեկան խորհրդատուների կենտրոնի նախագահի հետԹուրքիան շարունակում է Հայաստանի հետ սահմանին գտնվող երկաթուղային գծի վերականգնման աշխատանքներըԱրարատի մարզի դատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 միլիարդ 627 միլիոն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածքՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվիՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել
Քաղաքականություն

«44-օրյա պատերազմը ոչ միայն տարօրինակ էր, այլև բերովի և սարքովի»․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ «Ձորաղբյուր» ՏԿՀ-ից․

«44-օրյա պատերազմը ես հաճախ եմ բնորոշել որպես «տարօրինակ»։

Աշխարհաքաղաքական և տնտեսական պարզագույն տրամաբանության տեսանկյունից ստորև ներկայացված փաստերը դրա հերթական ու անհերքելի ապացույցն են։

Համաշխարհային պատմության ու աշխարհաքաղաքականության մեջ կա մի անխախտ օրինաչափություն. ցանկացած ռազմական հակամարտություն և տարածաշրջանային բախում անմիջապես և անխուսափելիորեն հարվածում է էներգետիկ շուկաներին՝ ավերելով ենթակառուցվածքները, խաթարելով մատակարարման շղթաները և առաջացնելով վառելիքի գների պայթյունավտանգ աճ։

Նայենք չոր փաստերին.

1973 թ. Արաբա-իսրայելական պատերազմ և նավթային էմբարգո. մատակարարումների կտրուկ կրճատում, նավթի համաշխարհային գների քառապատկում և Արևմուտքի էներգետիկ ճարտարապետության ստիպողական վերանայում։

1979 թ. Իրանական հեղափոխություն և Իրան-իրաքյան պատերազմ. ուղիղ հարվածներ նավթահանքերին, «Տանկերային պատերազմ», գների կրկնապատկում և համաշխարհային տնտեսական ճգնաժամ։
1990–1991 թթ. Պարսից ծոցի պատերազմ. շուկայից օրական ավելի քան 4 մլն բարել նավթի դուրսմղում, գնային շոկ և հարյուրավոր նավթահորերի հրդեհում։
Հութիների և Սաուդյան Արաբիայի հակամարտություն. անօդաչուների և հրթիռների հարվածներ «Saudi Aramco»-ի ենթակառուցվածքներին, համաշխարհային մատակարարման ցնցումներ։
Ռուս-ուկրաինական պատերազմ (2022 թ.-ից առ այսօր). պատժամիջոցների պատերազմ, «Հյուսիսային հոսք» խողովակաշարերի պայթեցում, գազի ռեկորդային գներ Եվրոպայում և լոգիստիկ ուղիների ամբողջական վերաձևում։
Կարմիր ծովի և Մերձավոր Արևելքի սրացումներ. ծովային զարկերակների արգելափակում, լցանավերի երթուղիների երկարացում Աֆրիկայի շուրջ, ապահովագրական ծախսերի թռիչք և հանքավայրերի ժամանակավոր կանգառներ։

Եվ ահա, այս համընդհանուր, երկաթբետոնե օրինաչափության ֆոնին՝ միակ զավեշտալի ու անբացատրելի բացառությունը դարձավ 44-օրյա պատերազմը։

Ի հեճուկս աշխարհի մյուս բոլոր թեժ կետերի՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմը ոչ միայն որևէ կերպ չազդեց էներգակիրների մատակարարման ծավալների կամ համաշխարհային գների վրա, այլև անգամ մի ակնթարթ չխոչընդոտեց ընթացիկ շինարարական ու լոգիստիկ աշխատանքներին։

Դրա խոսուն վկայությունը հենց պատերազմի ավարտից հաշված օրեր անց՝ 2020 թ. նոյեմբերի 16-ին արձանագրված իրողությունն էր. «Հարավային գազային միջանցքի» առանցքային օղակը՝ Տրանսադրիատիկ գազատարը (TAP), ճիշտ ժամանակին, առանց որևէ խափանման ու ուշացման գործարկվեց՝ ապահովելով ադրբեջանական գազի առևտրային մատակարարումը Եվրոպա։

Այսինքն, Ադրբաջանը մի կողմից Արցախում հազարավոր հայերի կյանքեր էր խլում, մյուս կողմից՝ Եվրոպան ադրբեջանական գազի մատակարարման ենթակառուցվածքն էր ավարտում։

Ինչպե՞ս էր դա հնարավոր լայնածավալ և երկարատև ռազմական գործողությունների պայմաններում։

Պատասխանը մեկն է. նման բան կարող էր տեղի ունենալ բացառապես Հայաստանի կառավարող ռեժիմի կուլիսային պայմանավորվածության և դավադիր խոստումների հետևանքով, որոնց արդյունքում պատերազմի ողջ ընթացքում չհարվածվեց Ադրբեջանի ոչ մի խողովակաշարի՝ ունենալով դրա բոլոր հնարավորությունները։ Ավելին, Արմեն Սարգսյանն էլ բարձրաձայնեց Փաշինյանի նման դիրքորոշումը հենց պատերազմի ընթացքում։

44-օրյա պատերազմը ոչ միայն «տարօրինակ» էր, այլև բերովի էր և սարքովի»։