Բաթումիում 4 օր է փնտրում են անհետ կորած ՌԴ քաղաքացու
Բաթումիում անհետ կորած Ռուսաստանի քաղաքացու որոնման աշխատանքները շարունակվում են։ Որոնողական աշխատանքներում ներգրավված է ոստիկանությունը։
Ռուսական լրատվամիջոցները հաղորդել են Կրասնոյարսկից 34-ամյա տղամարդու անհետացման մասին։ Տեղեկության համաձայն` նա նոյեմբերի 13-ին դուրս է եկել իր տնից՝ լողափում զբոսնելու և այլևս չի վերադարձել։ Այդ ժամանակից ի վեր նա չի պատասխանել զանգերին կամ հաղորդագրություններին։ Նրա անձնական իրերը մնացել են բնակարանում։
Անհետ կորած քաղաքացու կնոջ խոսքով՝ տղամարդը Վրաստան է ժամանել աշխատելու մի քանի ամիս առաջ։ Բաթումիում նա ապրել է մոսկվացի գործընկերոջ հետ, ով այժմ մասնակցում է նրա որոնողական աշխատանքներին։
Կինը, ով գտնվում է ՌԴ-ում ասել է, որ իր ամուսինը երբեք առանց նախազգուշացման չի անհետացել։
Aliq.ge