«Որքա՞ն պետք է շարունակվի այս իրավիճակը․ սպասո՞ւմ են դժբախտ պատահարի»․ դատարանի շենքի վերելակի խափանումները վտանգավոր են դարձել
ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շենքում, որտեղ տեղակայված է նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրը, վերելակի հետ կապված խնդիրները դարձել են շարունակական և չլուծվող։ Այս մասին գրել է Աննա ղազարյանը և հավելել.
«Վերելակը պարբերաբար խափանվում է։ Արդյունքում աշխատակիցներն ու քաղաքացիները հաճախ ժամերով ստիպված են լինում սպասել, իսկ երբեմն էլ մնում են վերելակի ներսում՝ հայտնվելով վտանգավոր իրավիճակում։
Առավել մտահոգիչ է, որ նման դեպքերում արգելափակված անձանց օգնության են հասնում դատական կարգադրիչները՝ սեփական առողջությունը վտանգելով և ձեռքերը վնասելով՝ մարդկանց վերելակից դուրս բերելու համար։
Սա պարզապես տեխնիկական խնդիր չէ։ Խոսքը մարդկանց կյանքի և առողջության անվտանգության մասին է։
Պահանջում ենք պատասխանատու մարմիններից անհապաղ ուշադրություն դարձնել ստեղծված իրավիճակին, իրականացնել վերելակի հիմնանորոգում կամ անհրաժեշտության դեպքում փոխարինել այն՝ կանխելով հնարավոր դժբախտ պատահարները։
Որքա՞ն պետք է շարունակվի այս իրավիճակը, և ե՞րբ են պատասխանատուները վերջապես քայլեր ձեռնարկելու։ Չպետք է սպասել, որ որևէ մեկի հետ ց տեղի ունենա, նոր միայն խնդիրը լուծվի»։