ՀՀԿ-ական գործիչները հանդիպել են «Եդինայա Ռոսիա»-ի Քաղաքական խորհրդի անդամ Վիկտոր Վոդոլացկու հետ
ՀՀԿ ԳՄ անդամներ Էդուարդ Շարմազանովն ու Հենրիխ Դանիելյանը նոյեմբերի 16-ին ՌԴ Պետական դումայում հանդիպել են ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության Քաղաքական խորհրդի անդամ Վիկտոր Վոդոլացկու հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀԿ-ի և «Եդինայա Ռոսիա» կուսակցության միջև համագործակցության զարգացումը, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր։