Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազային
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարվածել է Բահրեյնում՝ շեյխ Իսայի ավիաբազայում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն համակարգին։
Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, հարվածը հասցվել է ի պատասխան ամերիկյան անօդաչու թռչող սարքերի կողմից Իրանի օդային տարածքի խախտումների։
ԻՀՊԿ-ի գրավոր հայտարարության համաձայն՝ ռադիոլոկացիոն համակարգը խոցվել է առավոտյան ժամերին իրականացված բարձր ճշգրտության գործողության ընթացքում։
ԻՀՊԿ-ն ընդգծել է, որ այդ գործողությունները պատասխան են ամերիկյան անօդաչու թռչող սարքերի կողմից Իրանի օդային տարածքի բազմակի խախտումներին։