Զելենսկին մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջին հասցված հարվածների մասին
Նրա խոսքով՝ գործողության նախապատրաստությունը տևել է մի քանի շաբաթ։ Զելենսկու հայտարարությամբ՝ գործողության եզրափակիչ փուլում, մասնավորապես, կիրառվել են «Նեպտուն» և «Ֆլամինգո» հրթիռները։ Ուկրաինայի նախագահը նաև հրապարակել է գրոհի տեսագրությունը։
Զելենսկին գործողությունն աննախադեպ է անվանել և շնորհակալություն հայտնել պաշտպանության ուժերի ստորաբաժանումներին, պաշտպանության նախարարությանը, զինված ուժերի գլխավոր շտաբին, ինչպես նաև ուկրաինական սպառազինության արտադրողներին։
Նրա խոսքով՝ հարվածները պատասխան են եղել Ուկրաինայի ենթակառուցվածքների ուղղությամբ Ռուսաստանի իրականացրած գրոհներին։