Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ սահմանին գտնվող երկաթուղային գծի վերականգնման աշխատանքները
Թուրքիան Կարս նահանգի Աքյակա շրջանում շարունակում է Հայաստանի հետ սահմանին գտնվող երկաթուղային գծի վերականգնման աշխատանքները։
Աքյակայի շրջանի վարչակազմի ղեկավար Իսմայիլ Դեմիրթաշը Կարսի նահանգային գլխավոր խորհրդի նախագահ Ֆուաթ Արսլանի հետ այցելել է սահմանամերձ տարածք և ծանոթացել աշխատանքների ընթացքին։
Այցի ընթացքում Դեմիրթաշը կապալառու ընկերության ներկայացուցիչներից տեղեկություններ է ստացել երկաթուղային գծի ներկայիս վիճակի, իրականացվող աշխատանքների և ծրագրի ընթացքի վերաբերյալ։