Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվիՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելՀայաստանում մեր գործունեությունն անկախ է և Գագիկ Ծառուկյանի հետ գործարար կապեր չունենք. «Սթորմ Ինթերնեյշնլ»-ի հայտարարությունըՊահեք աղմկող իրեր և խցանման մեջ մնալիս մեծ աղմուկ բարձրացրեք, այնպես, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել այս իրավիճակը լուծելու համար. Աննա Հակոբյան (տեսանյութ)ԱՀԱ համակարգում նախատեսվում է ընդգրկել նաև մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներինԱդրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ հայկական կողմի զիջումները չեն նվազեցնում նրա ախորժակը, այլ մեծացնում են նոր պահանջների ու էսկալացիայի հնարավորությունները. ադրբեջանագետԽորհրդարանի փաստացի պետի լկտի ու զազրելի բառաթույնն առ Հայոց Հայրապետ զայրացրել է հավատավոր զավակներիս. Մելիքյան
Ծեծկռտnւք` Պտղնիի «Կոկո բար»-ում. կա վիրավnր
ՀՀ-ում կոսմետոլոգները կպատժվեն, եթե լիցենզավորված չլինեն. Ավանեսյանը՝ նախագիծ է ներկայացրելՆորայր Մեհրաբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ին«Չենք ուզում մնալ մեկուսացման մեջ»․ Ռուբինյանը՝ հայկական երկաթուղիների ապագայի մասինՀայաստանը որևէ մեկի հետ կռված չէ, որ հաշտեցման օրակարգ ունենա. Ռուբինյանը՝ ՌԴ հետ հարաբերությունների մասինՋերմուկի փողոցներում նկատել են արջի՝ իր քոթոթների հետ . ՇՄՆ-ն զգուշացնում է պահպանել անվտանգության կանոնները (տեսանյութ)Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըՀումոր էր, պետք չէ դա պատմություն դարձնել. ՔՊ-ական պատգամավորը՝ Արմեն Գրիգորյանի ընդդիմադիր դառնալու մասինՄարդատար գնացքների բախում Պրահայում. կան մեծ թվով վիրավորներԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է փաստաթղթի թարմացված խմբագրությունը
Թևանյանի խուց հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձ են տեղափոխել
Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակին նվիրված անկյան հարցը կքննարկվի նրա հոր հետ. Ավինյանը հանդիպում կունենաՎեց կրшկnցներից հետո шդրբեջшնցին Անիին գցել է մահճակալին և բազմաթիվ hшրվшծներ հասցրել. Ահասարսուռ նոր մանրամասներ Շաքիի դեպքիցՖրանսիայում բողոքի ցույցերին այսօր կմասնակցի մինչև 300 հազար մարդԱդրբեջանն է թելադրում Հայաստանի սահմանադրական օրակարգը․ Վարդևանյանը՝ իշխանության հայտարարությունների մասինԾնողներն ասել են՝ ժողովուրդ ջան, խնդրում ենք այս մարդուն պահեք՝ անկախ տեսանյութի բովանդակությունից. Ավինյանը՝ Իրինա Մկրտչյանի մասինԱրգենտինայում 18-ամյա ֆուտբոլիստը մահացել է խաղի ժամանակ գլխին ստացած գնդակի հարվածից«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր․ բուժքույրը ձերբակալվել էՄե՞նք ենք սպանել. ՔՊ-ական պատգամավորի ցինիկ ելույթը՝ բանտում մահացած Արսեն Գևորգյանի մասին՝ ընդդիմադիրներին ստիպեց լքել դահլիճը (տեսանյութ)Հրդեհ Արմավիր քաղաքում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներ (լուսանկար)Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարի հետՔՊ-ական Հասմիկ Հակոբյանն ու ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, լկտի ժպիտով, միտումնավոր սրեցին իրավիճակն ԱԺ-ում (տեսանյութ)Իրանը ծրագրում է Վաշինգտոնում հարձակումներ իրականացնել Թրամփի վարչակազմի անդամների դեմԿյանքից անժամանակ հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա ԽաչատրյանըԱնձրևանոցները պատրաստ պահեք․ առաջիկա օրերին տեղումներ են սպասվում«Այսօր իշխանության եք, վաղը չեք լինելու․ մտածեք այդ մասին». պատգամավորը՝ ՔՊ-ականներինՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպման մի մասը կանցկացվի բաց ձևաչափով. ՊեսկովԿարծես մի 2 ամիս առաջ են եկել իշխանության... Տիգրան Աբրահամյանը՝ իշխանություններին«Սա մենք չենք մոռանալու». Լևոն Քոչարյանը՝ եղբոր կալանքի մասինԱդրբեջանը բնակեցնում է օկուպացված Արցախի Մարտակերտ, Մեխակավան և Կովսական շրջաններըԱրտահանման արգելքը դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ կպահպանվի ևս վեց ամիս. «Փաստ»Փաշինյանը ՔՊ-ին նոր հրահանգ է իջեցրել․ «Իրավունք»Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ»Փոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում»․ «Ժողովուրդ»Բոյկոտ, թե՞ պայքար. «Հրապարակ»Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ է․ «Ժողովուրդ»Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ»Սիսիան-Կապան ավտոճանապարհը երկկողմանի փակ է կցորդիչով բեռնատարների համար«Մատյան գունդ» են ձեւավորել. «Հրապարակ»Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին․ «Ժողովուրդ»Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում են. «Հրապարակ»Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ»Ժամը 10:00-ից, տարբեր հասցեներում, հոսանքազրկումներ կլինեն
Քաղաքականություն

Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ հայկական կողմի զիջումները չեն նվազեցնում նրա ախորժակը, այլ մեծացնում են նոր պահանջների ու էսկալացիայի հնարավորությունները. ադրբեջանագետ

Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ հայկական կողմի զիջումները չեն նվազեցնում նրա ախորժակը, այլ մեծացնում են նոր պահանջների ու էսկալացիայի հնարավորությունները: Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի «աննկատ» խոստովանությունը․ միակողմանի զիջումները հանգեցնում էին նոր պատերազմի 2025-ի գարնանը:

Դաշտում արդեն քանի օր է քննարկվում ԱԽ նախկին քարտուղարի հոդվածը և դրան հաջորդող հարցազրույցը։ Ես ուզում եմ անդրադառնալ այդ հարցազրույցի աննկատ մնացած, բայց, իմ գնահատմամբ, ամենակարևոր խոստովանությանը։ Երբ Արշալույս Մղդեսյանը հարցնում է, թե ինչու ԱԽ քարտուղարը չկանխեց ԵՄ-ի հետ կապված օրենքի ընդունումը ԱԺ-ում, վերջինս ասում է․ «Չհաջողվեց․․․ բայց ես ուզում եմ հիշեցնել, որ դա 2025 թվականի մարտ-ապրիլն էր․․․ բայց նաև տեղի էր ունենում մի շատ կարևոր իրադարձություն՝ դա Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն էին և հնարավոր էսկալացիաները։ Ես չգիտեմ՝ շատերը հիշում են, թե չէ, բայց հրապարակային հնարավոր էսկալացիայի մասին խոսք կար, ես բանակցություն էի վարում Հաջիևի հետ, և նաև սպառնալիքն այն աստիճան էր, որ ԱՄՆ դեսպանատունը քննարկում էր իր էվակուացիայի հարցը․․․»։

Ես այս շրջանը հոյակապ հիշում եմ, ավելին՝ բազմիցս խոսել եմ դրա մասին, քանի որ սա այն շրջանն էր, երբ ՔՊ-ն համաձայնել էր Ադրբեջանի կողմից «Խաղաղության պայմանագրի» տեքստն ավարտին հասցնելու համար առաջադրված վերջին երկու նախապայմաններին։ Մարտի 13-ին կողմերը հայտարարեցին, որ Երևանն ընդունել է վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները, և պայմանագրի տեքստն ամբողջությամբ համաձայնեցված է։ Դրանից հետո Փաշինյանը հայտարարում էր, որ պատրաստ է ստորագրել պայմանագիրը, իսկ Ադրբեջանը, ի պատասխան, սկսեց ապատեղեկատվական հսկայական արշավ, որը, հենց նույն նախկին ԱԽՔ-ի խոստովանությամբ, բերելու էր պատերազմի։ Պատերազմից մեզ փրկեց ԱՄՆ միջնորդությունը։

Փաստացի, սա ուղիղ խոստովանություն է առ այն, որ Ադրբեջանի պահանջների բավարարումը բերում է նոր էսկալացիայի, որից մենք մեզ պաշտպանել չենք կարող, եթե որևէ երրորդ կողմ չմիջամտի։ Մեզ արդեն վեց տարի ասում են՝ երաշխավոր պետք չէ, ուղիղ ենք խոսում, ուղիղ ենք հարց լուծում, ու այդ քաղաքականության արդյունքում Ադրբեջանի ձեռքին են դրվում բոլոր խաղաքարտերը։ Միևնույն ժամանակ, չի իրականացվում ՀՀ անվտանգային համակարգը պատշաճ պատրաստվածության բերելու քաղաքականություն, ավելին՝ արժեզրկվում և դեմորալիզացվում է հայոց բանակը։

Ի պատասխան՝ Ադրբեջանն իրեն հարմար պահին նորից սկսում է էսկալացիայի ռիսկ ստեղծել։ Այս խոստովանությունը նաև այլ բան է փաստում՝ Ադրբեջանին պայմանագիր կամ դրա վերջնական ստորագրում պետք չէ, հակառակը՝ հենց հայկական կողմը համաձայնում է ու ասում՝ եկեք ստորագրենք, բարձրանում է պատերազմի ռիսկը, քանի որ Ադրբեջանին պետք է գործընթացի շարունակականության ապահովում, որի ընթացքում ինքը կքայքայի մեր պետությունը, իսկ ՔՊ-ն համաձայնվել է այս «գործարքին»։

Պայմանագիրն անցած տարվա օգոստոսին նախաստորագրվել է բացառապես ԱՄՆ նախագահի միջնորդությամբ։ Ալիևն այլ պարագայում դա չէր նախաստորագրելու, բայց դրանից մեկ տարի անց այդ պայմանագիրը բազմիցս խախտվել է Ալիևի կողմից՝ առանց որևէ պատասխանատվության։

Պարզ տրամաբանությունը գալիս է փաստելու՝ Ադրբեջանին պետք չէ ստորագրություն, Ադրբեջանը կանգ չի առնում, եթե չկան արտաքին դերակատարներ կամ իրեն զսպող, պատրաստված ՀՀ բանակ։ ՀՀ ղեկավարությունը տապալել է անվտանգության ապահովման և բանակի հզորացման քաղաքականությունը՝ ՀՀ-ն տանելով միակողմանի զիջումների այնպիսի ճանապարհով, որոնք ուղղակի վտանգում են ՀՀ ինքնիշխանությունը։ Սահմանադրության շուրջ ստեղծված իրավիճակը դրա վառ ապացույցն է։ Փաշինյանի «խաղաղությանն» էլ աջակցող նախկին ԱԽՔ քարտուղարը, ում ընդամենը գործից հանել են, այդ անվտանգային քաղաքականության տապալման պատասխանատուներից մեկն է։ Ըստ իս՝ հենց այս բովանդակությունը պետք է դնել քննարկման, երբ ՔՊ-ական պաշտոնյան խոստովանում է, որ իրենց քաղաքականությունը բերել է նոր պատերազմի վտանգի, որին իրենք չեն պատրաստվել, և դրա համար դժվար է որևէ մեկին մեղադրել, բացի ՔՊ-ից։

Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ հայկական կողմի զիջումները չեն նվազեցնում նրա ախորժակը, այլ մեծացնում են նոր պահանջների ու էսկալացիայի հնարավորությունները։ Այս մասին ես տարիներ շարունակ փաստերով խոսում եմ հանրային դաշտում։ Իսկ եթե իշխանությունը դա հասկացել է, բայց շարունակել է նույն քաղաքականությունը, ապա խոսքն արդեն պարզապես սխալ հաշվարկի մասին չէ։ Խոսքը պետական անվտանգության նկատմամբ հանցավոր անգործության և հակապետական քաղաքականության մասին է։

Եվ ամենակարևորը՝ խաղաղությունը չի կարող կառուցվել բանակը վարկաբեկելու և հակառակորդի յուրաքանչյուր պահանջը բավարարելու հաշվին։ Եթե այս ամենից հետո իշխանությունը դեռ շարունակում է իր քաղաքականությունը ներկայացնել որպես խաղաղության միակ ճանապարհ, ապա ՀՀ քաղաքացին իրավունք ունի հարցնելու՝ ո՞ւմ շահն է իրականում սպասարկում այդ քաղաքականությունը, և ո՞վ է պատասխան տալու մեր պետության համար ստեղծվող դրա վտանգավոր հետևանքների համար»,- նշել է նա։