Խորհրդարանի փաստացի պետի լկտի ու զազրելի բառաթույնն առ Հայոց Հայրապետ զայրացրել է հավատավոր զավակներիս. Մելիքյան
Իրավապաշպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Խորհրդարանի փաստացի պետի լկտի ու զազրելի բառաթույնն առ Հայոց Հայրապետ, վստահ եմ, զայրացրել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր հավատավոր զավակներիս։
Մինչդեռ չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է - մի՞թե «բարեկիրթի» դիմակը մեզ արժանահավատ է թվացել։
Իսկ այսօր հիշենք, թե մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 18-ին, ինչպես կարողացանք մեր Մայր Աթոռը պաշտպանել հայհոյաբերան հորդաների ասպատակությունից և ամուր սրտով պատրաստվենք դիմակայելու վերահաս փորձությունները»։