Հումոր էր, պետք չէ դա պատմություն դարձնել. ՔՊ-ական պատգամավորը՝ Արմեն Գրիգորյանի ընդդիմադիր դառնալու մասին
«Մեր վերահսկող հանձնաժողովում նման գործ չկա։ Մեր թիմում չկա թեմա, որը չի կարող քննարկման առարկա դառնալ»,- ԱԺ-ում լրագրողների հարցին, թե արդյոք Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի որևէ գործողություն կամ հայտարարություն կարող է քննարկվել ՔՊ վարչությունում, պատասխանեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ Արմեն Գրիգորյանը դառնա ընդդիմադիր, Հակոբյանն արձագանքեց.
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը։ Այսօրվա մեր խաղաղության իրավիճակի և ձեռքբերումների մեջ նա մեծ ներդրում ունի»։
Լրագրողի դիտարկմանը, որ Արմեն Գրիգորյանը հեռացման հետ կապված ակնարկներ էր արել, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց.
«Հումոր էր, այդ հատվածը նայել եմ, հումորային դրվագ էր, պետք չէ դա պատմություն դարձնել»։