Պատերազմներ, ճգնաժամեր և աղետներ․ The Economist-ը ներկայացրել է 2027 թվականի կանխատեսումները
ՄԻՊ-ը ահազանգում է․ թափառող շների հարձակումները հաճախացել են, խնդիրը շարունակում է մնալ չլուծվածԱԺ փոխնախագահը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են հայ-հնդկական հարաբերությունների խորացման հեռանկարըՄհեր Ախտոյանն ու իրա հերն էլ են Վալոդյայի սպանության պատվիրատուների մեջ, թող ռոզիսկ տան, բերեն. Վալոդյա Գրիգորյանի հորեղբայր (տեսանյութ)
ԱԺ-ն՝ քաղաքական բանավեճի՞, թե՞ փոխադարձ վիրավորանքների հարթակ․ Ռուբեն Ռուբինյանի ելույթը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունն ու ընդդիմության բոյկոտը
ՀՀԿ-ական գործիչները հանդիպել են «Եդինայա Ռոսիա»-ի Քաղաքական խորհրդի անդամ Վիկտոր Վոդոլացկու հետ
«Կուրսի չեմ». ծեծկռտուք՝ Ճամբարակի դպրոցում․ աշակերտը կոտրվածքով վիրահատվել է, իսկ տնօրենն անտեղյակ է
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազայինԴոլարի փոխարժեքը կայուն է, եվրոն էժանացել էՎերահաստատեցինք. համեղ ծիրանները հայկական են․ Արարատ Միրզոյանը հանդիպել է Մարթա Կոսի հետ (տեսանյութ)Քարինջ գյուղում, 52-ամյա և 43-ամյա տղամարդիկ, ապօրինի արդյունահանում են իրականացրել (տեսանյութ)Շեղումներ՝ «Դիլի» և «Թամարա» ընկերությունների տարբեր արտադրատեսակներում. կաթնամթերքի շուկայում ուսումնասիրությունները շարունակվում են. Բաբկեն Պիպոյան (տեսանյութ)Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705,700 հատ մանրաձուկԱրթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ փաստաբանների, ընտանեկան խորհրդատուների կենտրոնի նախագահի հետԹուրքիան շարունակում է Հայաստանի հետ սահմանին գտնվող երկաթուղային գծի վերականգնման աշխատանքներըԱրարատի մարզի դատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 միլիարդ 627 միլիոն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածքՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվիՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելՀայաստանում մեր գործունեությունն անկախ է և Գագիկ Ծառուկյանի հետ գործարար կապեր չունենք. «Սթորմ Ինթերնեյշնլ»-ի հայտարարությունըՊահեք աղմկող իրեր և խցանման մեջ մնալիս մեծ աղմուկ բարձրացրեք, այնպես, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել այս իրավիճակը լուծելու համար. Աննա Հակոբյան (տեսանյութ)ԱՀԱ համակարգում նախատեսվում է ընդգրկել նաև մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներինԱդրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ հայկական կողմի զիջումները չեն նվազեցնում նրա ախորժակը, այլ մեծացնում են նոր պահանջների ու էսկալացիայի հնարավորությունները. ադրբեջանագետԽորհրդարանի փաստացի պետի լկտի ու զազրելի բառաթույնն առ Հայոց Հայրապետ զայրացրել է հավատավոր զավակներիս. Մելիքյան
Ծեծկռտnւք` Պտղնիի «Կոկո բար»-ում. կա վիրավnր
ՀՀ-ում կոսմետոլոգները կպատժվեն, եթե լիցենզավորված չլինեն. Ավանեսյանը՝ նախագիծ է ներկայացրելՆորայր Մեհրաբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ին«Չենք ուզում մնալ մեկուսացման մեջ»․ Ռուբինյանը՝ հայկական երկաթուղիների ապագայի մասինՀայաստանը որևէ մեկի հետ կռված չէ, որ հաշտեցման օրակարգ ունենա. Ռուբինյանը՝ ՌԴ հետ հարաբերությունների մասինՋերմուկի փողոցներում նկատել են արջի՝ իր քոթոթների հետ . ՇՄՆ-ն զգուշացնում է պահպանել անվտանգության կանոնները (տեսանյութ)Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըՀումոր էր, պետք չէ դա պատմություն դարձնել. ՔՊ-ական պատգամավորը՝ Արմեն Գրիգորյանի ընդդիմադիր դառնալու մասինՄարդատար գնացքների բախում Պրահայում. կան մեծ թվով վիրավորներԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է փաստաթղթի թարմացված խմբագրությունը
Թևանյանի խուց հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձ են տեղափոխել
Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակին նվիրված անկյան հարցը կքննարկվի նրա հոր հետ. Ավինյանը հանդիպում կունենաՎեց կրшկnցներից հետո шդրբեջшնցին Անիին գցել է մահճակալին և բազմաթիվ hшրվшծներ հասցրել. Ահասարսուռ նոր մանրամասներ Շաքիի դեպքիցՖրանսիայում բողոքի ցույցերին այսօր կմասնակցի մինչև 300 հազար մարդԱդրբեջանն է թելադրում Հայաստանի սահմանադրական օրակարգը․ Վարդևանյանը՝ իշխանության հայտարարությունների մասինԾնողներն ասել են՝ ժողովուրդ ջան, խնդրում ենք այս մարդուն պահեք՝ անկախ տեսանյութի բովանդակությունից. Ավինյանը՝ Իրինա Մկրտչյանի մասինԱրգենտինայում 18-ամյա ֆուտբոլիստը մահացել է խաղի ժամանակ գլխին ստացած գնդակի հարվածից«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր․ բուժքույրը ձերբակալվել էՄե՞նք ենք սպանել. ՔՊ-ական պատգամավորի ցինիկ ելույթը՝ բանտում մահացած Արսեն Գևորգյանի մասին՝ ընդդիմադիրներին ստիպեց լքել դահլիճը (տեսանյութ)Հրդեհ Արմավիր քաղաքում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներ (լուսանկար)Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարի հետՔՊ-ական Հասմիկ Հակոբյանն ու ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, լկտի ժպիտով, միտումնավոր սրեցին իրավիճակն ԱԺ-ում (տեսանյութ)Իրանը ծրագրում է Վաշինգտոնում հարձակումներ իրականացնել Թրամփի վարչակազմի անդամների դեմԿյանքից անժամանակ հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա ԽաչատրյանըԱնձրևանոցները պատրաստ պահեք․ առաջիկա օրերին տեղումներ են սպասվում«Այսօր իշխանության եք, վաղը չեք լինելու․ մտածեք այդ մասին». պատգամավորը՝ ՔՊ-ականներինՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպման մի մասը կանցկացվի բաց ձևաչափով. Պեսկով
Հասարակություն

ՄԻՊ-ը ահազանգում է․ թափառող շների հարձակումները հաճախացել են, խնդիրը շարունակում է մնալ չլուծված

Վերջին շրջանում Պաշտպանին հասցեագրվող դիմում-բողոքների, թեժ գծին ստացվող զանգերի, սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի մարզային այցերի արդյունքները վկայում են, որ թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել։
 
Այս առումով խիստ մտահոգիչ է այն, որ տարիներ շարունակ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացվող և լրջագույն բացասական հետևանքների հանգեցնող խնդրին լուծում չի տրվում։ Մարդու իրավունքների պաշտպանը տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ իր գործունեությունն ամփոփող հաղորդումներում տարիներ շարունակ բարձրաձայնում է թափառող շների հարձակումների կանխարգելման ոլորտում առկա համակարգային և բազմաշերտ խնդիրները՝ շեշտադրելով դրանց ազդեցությունը մարդու կյանքի, առողջ ու անվտանգ շրջակա միջավայրում ապրելու իրավունքների պատշաճ իրացման վրա։
 
Հաշվի առնելով մարդու իրավունքների խախտումների վտանգավորության աստիճանն ու խնդրի հրատապությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը յուրաքանչյուր դեպքով պարզաբանումներ է պահանջել իրավասու մարմիններից՝ հատուկ ընդգծելով, որ խնդրի արդյունավետ լուծման համար անհրաժեշտ են համատեղ ջանքեր ու մասնագիտական քննարկումներ բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ։ Պաշտպանն ընդգծել է նաև, որ անհրաժեշտ է ստեղծել համապատասխան իրավական դաշտ և նախատեսել բավարար ֆինանսավորում՝ արձանագրված խնդիրներին պատշաճ լուծում տալու համար։ Ընդ որում, խնդրի լուծմանն ուղղված միջոցառումները պետք է կրեն համալիր բնույթ։ Այս տեսանկյունից կարևոր է նաև աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների ապահովումը։
 
Թեև Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ և իրավասու մարմինների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում մի շարք անհատական դիմում-բողոքներով բարձրացվող հարցերի հնարավոր է լինում տալ լուծում, այնուհանդերձ, դրանք իրավիճակային են և համակարգային առումով խնդիրը շարունակում է մնալ չլուծված։
 
Պաշտպանի աշխատակազմի կատարած ուսումնասիրությունները և ստացված տվյալները վկայում են, որ շարունակում է չլուծված մնալ նաև թափառող շների հարձակման հետևանքով մարդկանց առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման հետ կապված խնդիրը։
 
Վերոգրյալի հաշվառմամբ՝ Պաշտպանը մեկ անգամ ևս ընդգծում է, որ մարդկանց վրա թափառող շների հարձակման դեպքերը կանխելու ուղղությամբ պետությունը պետք է մշակի և իրացնի առավել արդյունավետ և գործուն կառուցակարգեր, որոնք առավելագույնս կնպաստեն խնդրի լուծմանը, կապահովեն մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը և կբխեն կենդանիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի պահանջներից։
 
Դրանից բացի, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ունեցած պոզիտիվ պարտականությունների համատեքստում պետությունը պետք է մշակի և իրացնի կառուցակարգեր՝ թափառող շների հարձակման հետևանքով քաղաքացիների առողջությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ իրավական հիմքերի ստեղծման և գործնականում դրանց պատշաճ կիրառության նպատակով։