Պատերազմներ, ճգնաժամեր և աղետներ․ The Economist-ը ներկայացրել է 2027 թվականի կանխատեսումները
The Economist-ը ներկայացրել է The World Ahead 2027 հատուկ թողարկման շապիկը, որը նվիրված է գալիք տարվա հիմնական սպառնալիքներին և իրադարձություններին։
Ամսագիրը նախազգուշացնում է հնարավոր քաղաքական ցնցումների, ֆինանսական ճգնաժամերի և արհեստական բանականության հետ կապված ռիսկերի մասին։
Հիմնական թեմաների թվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական ժառանգության համար պայքարը, պետական պարտատոմսերի շուկայի ճգնաժամը, զարգացած երկրների պարտքի աճը, Իրանի հետ պատերազմի հետևանքները և Թայվանի շուրջ իրավիճակի սրումը։
Եվրոպայի վերաբերյալ կանխատեսումներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին։ Հեղինակների գնահատմամբ՝ Մարին Լը Պենի հնարավոր հաղթանակը կարող է հանգեցնել քաղաքական և ֆինանսական ցնցումների։
Շապիկը սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումների առիթ է դարձել։ Օգտատերերը փորձում են դրա խորհրդանիշներում գտնել հնարավոր լայնածավալ կիբերհարձակման, բանկային ճգնաժամի և Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ակնարկներ։ Սակայն այդ մեկնաբանությունները ամսագրի պաշտոնական կանխատեսումները չեն։
The World Ahead 2027 հատուկ թողարկումը կընդգրկվի նոյեմբերի 21-ի համարում, իսկ առանձին տպագիր տարբերակը վաճառքի կհանվի նոյեմբերի 26-ին։