Ֆրանսիայում բողոքի ցույցերին այսօր կմասնակցի մինչև 300 հազար մարդ
Ֆրանսիայի ամբողջ տարածքում այսօր նախատեսվում են բողոքի ցույցեր՝ ընդդեմ կենսապահովման ծախսերի աճի։ Ակնկալվում է, որ դրանց կմասնակցի 220-300 հազար մարդ։
Միայն Փարիզում իշխանություններն ակնկալում են 30-60 հազար ցուցարարի մասնակցություն։
Երթեր կանցկացվեն Ֆրանսիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Գրենոբլում, Թուլուզում, Լա Ռոշելում, Օռլեանում, Ամյենում, Ռենում և Ստրասբուրգում։ Փարիզում երթը նախատեսվում է անցկացնել Ազգի հրապարակից մինչև Իտալիայի հրապարակ։
Բողոքի ակցիաները կազմակերպել է արհմիությունների միավորումը: Այն կոչ է արել մասնավոր և պետական հատվածների աշխատակիցներին, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին, մասնակցել համազգային ցույցերին՝ ընդդեմ կյանքի թանկացման և աշխատավարձերի բարձրացման պահանջով։
Նախօրեին Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հեռագիր է ուղարկել բոլոր նահանգներին, ոստիկանության և ժանդարմերիայի ստորաբաժանումներին՝ կոչ անելով չկորցնել զգոնությունը: